Սիլվիո Բեռլուսկոնին կորոնավիրուսով հոսպիտալացվել է

Սիլվիո Բեռլուսկոնին կորոնավիրուսով հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կորոնավիրուսով հոսպիտալացվել է, գրում է Gazeta.ru- ն:

Քաղաքական գործիչը տեղափոխվել է Միլանի Սան Ռաֆաել հիվանդանոց: Իտալական RAI-News-24 հեռուստաընկերության աղբյուրների համաձայն՝ հետազոտությունների համար հոսպիտալացում է պահանջվել, և 83-ամյա Բեռլուսկոնիի կյանքին ոչինչ չի սպառնում:

Դրանից առաջ քաղաքական գործիչն ինքն էր ասում, որ հիվանդացել է կորոնավիրուսով, բայց իրեն լավ է զգում: Հոսպիտալացումից առաջ Բեռլուսկոնին կարանտինում էր գտնվում Արկորի իր նստավայրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում