Ռուսաստանը կեղծ լիբերալ ցանց է ստեղծել, որպեսզի օգնի Թրամփին հաղթել ընտրություններում. The New York Times

Ռուսաստանը կեղծ լիբերալ ցանց է ստեղծել, որպեսզի օգնի Թրամփին հաղթել ընտրություններում. The New York Times

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Կրեմլից աջակցություն ստացող խումբը կեղծ օգտահաշիվների ցանց և կեղծ լիբերալ վեբկայք է ստեղծել ապատեղեկատվության քարոզ անելու և գործող նախագահ Դոնալդ Թրամփին օգնելու համար: Այս մասին գրում է The New York Times պարբերականը:

Ըստ պարբերականի՝ Համացանցային հետազոտությունների գործակալությունը, որն իբր միջամտել է 2016թ. նախագահական ընտրություններին, սկսել է իր քարոզարշավը՝ հավանական դեմոկրատ ընտրողներին նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենից հեռացնելու համար:

Հաղորդվում է, որ ամերիկյան գործակալությունները նախազգուշացրել էին գալիք նոյեմբերին կայանալիք ընտրություններին նման միջամտության մասին ՝ նշելով, որ ռուսական հետախուզությունը սնել է դավադրության տեսությունները:

Ըստ Times-ի պարբերականի՝ Facebook-ը և Twitter-ն այժմ ներկայացրել են նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ փաստեր:

Պարբերականը նշում է, որ Սպիտակ տունը վերջին շաբաթների ընթացքում փորձել է վերահսկել ընտրությունների արտաքին սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության հոսքը՝ թերագնահատելով Ռուսաստանի միջամտությունը և ենթադրելով, որ Չինաստանն ավելի էական սպառնալիք է ընտրությունների օրինականության համար:

«Ես հետախուզական տվյալներ եմ տեսել. դա այն էր, ինչ ես ենթադրում էի»,- ասել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը՝ նկատի ունենալով նախկինում իր արած ենթադրություններն առ այն, որ Չինաստանը կարող է միջամտել ընտրություններին:

Միևնույն ժամանակ Բարը հավելել է, որ կա «որոշակի նախնական գործողություն, որը ենթադրում է», որ Ռուսաստանը կարող է փորձել նորից միջամտել ընտրություններին:

«Ինձ չի զարմացնի, եթե Ռուսաստանը կրկին փորձի ինչ-որ բան անել»,-ասել է նա:

Համաձայն պարբերականի` խմբի Peace Data անվամբ լիբերալ վեբկայքը համակարգչային նկարներով կեղծ անձանց է օգտագործել, որպեսզի իրական լրատվական գործակալության տպավորություն թողնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում