Թբիլիսիի կենտրոնում պայթյուն է որոտացել․ 1 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել (լուսանկարներ)

Թբիլիսիի կենտրոնում պայթյուն է որոտացել․ 1 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Dejavu ակումբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։ Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում, Վրաստանի Առաջին ալիքին հղումով գրում է meduza.io-ն։

Պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ՝ Մերաբ Կոստավա փողոցում։ Պայթյունի ալիքը կոտրել է մոտակա տների ապակիները։

«Նովոստի Գրուզիա»-ի տեղեկություններով՝ ակումբի շենքում վերանորոգման ժամանակ պայթել է թթվածնային բալոնը։

Տուժածներին տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների՝ նրանցից մեկի վիճակը ծանր է։

Ներկայում Մերաբ Կոստավա փողոցը փակ է։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարները:

В Тбилиси прогремел взрыв - Korrespondent.net

В центре Тбилиси прогремел взрыв

В центре Тбилиси при взрыве погиб один человек - РИА Новости, 04.09.2020

Հետևեք մեզ նաև Telegram-ում