Մինսկում սկսել են ձերբակալել ցուցարարներին

Մինսկում սկսել են ձերբակալել ցուցարարներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՇաբաթ օրը Մինսկում բերման են ենթարկվել նոր չարտոնված գործողությունների մասնակիցները: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Ներքին գործադիր Մինսկի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսեվիչը:

«Ես հաստատում եմ, որ վարչական գործընթացների շրջանակներում Մինսկում կան ձերբակալություններ»,- ասել է նա՝ չնշելով ձերբակալվածների թիվը:

Ավելի վաղ Tyt.by պորտալը և մի շարք այլ տեղական հրատարակչություններ հայտնել էին դիմակներով անձանց կողմից ուսանողներին բերման ենթարկելու մասին: Շաբաթ օրը Բելառուսի մայրաքաղաքում անցկացվում են ուսանողների համերաշխության ակցիաներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում