Վթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ

Վթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երկուսը զինծառայող են, նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Զինծառայողներից ոչ մեկը լուրջ վնասվածք չունի և նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, Mercedes և ՀՀ ՊՆ «ԳԱԶ 3308» մակնիշի ավտոմեքենաները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում