Բելառուսում նախօրեին անհետացած ընդդիմադիրները մեկնել են Ուկրաինա

Բելառուսում նախօրեին անհետացած ընդդիմադիրները մեկնել են Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ երկրի ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովը, Իվան Կրավցովը և Մարիա Կոլեսնիկովան «անցել են սահմանային հսկողությունը և մեկնել Ուկրաինա»: Այս մասին տեղեկացնում է tut.by կայքը` հղում տալով պետական սահմանապահ կոմիտեի ղեկավար Անտոն Բիչկովսկիին:

«Սեպտեմբերի 8-ին՝ առավոտյան ժամը 5-ի սահմաններում, Անտոն Ռոդնենկովը, Իվան Կրավցովը և Մարիա Կոլեսնիկովան «Ալեքսանդրովկա» անցակետում սահմանային ստուգումներ են անցել և մեկնել Ուկրաինա»,- տեղեկացրել է Բիչկովսկին:

«Այժմ նրանք գտնվում են Ուկրաինայի տարածքում: Նրանց գործընկեր Մարիա Կոլեսնիկովան փորձել էր ապօրինի կերպով հատել Բելառուսի սահմանը, բայց բռնվել է սահմանում»,- ասված է հաղորդագրությունում:

Տեղեկացվում է նաև Անտոն Ռոդնենկովի և Իվան Կրավցովի որոնողական աշխատանքների մասին, որոնք անցկացվում են ուկրաինական կողմի հետ համատեղ: Այս տեղեկությունը պետական սահմանապահ կոմիտեն չի հաստատել` նշելով, որ սահմանապահ ստուգումները անցել են բոլոր 3-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային անհայտ անձինք սեպտեմբերի 7-ի առավոտյան Ազգային գեղարվեստական թանգարանի մոտից նստեցրել են «Կապ» գրությամբ միկրոավտոբուսն և տարել անհայտ ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում