AM | RU
USD
EUR
RUB

«Թեժ աշնան» օրակարգը՝ անվտանգություն․ Հայաստանի շուրջ մեծացող վտանգներն ու սպառնալիքները․ Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amTert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է աշնանն սպասվող քաղաքական իրադարձությունների օրակարգին։ Տիգրան Աբրահամյանը նշում է, որ Հայաստանի շուրջ մեծացող վտանգների ու սպառնալիքների պարագայում «թեժ աշնան» ներքո առաջին հերթին պետք է հասկանալ պայքար նոր օրակարգի ձևավորման շուրջ, որի առանցքում անվտանգությունն է։ Ըստ նրա՝ ով այս փուլում դա արագ հասկանա և այդ օրակարգի շուրջ համախմբի մեծ ռեսուրսներ, նա էլ ինչ-որ փուլում իշխանություն կձևավորի և երկիրը այդ օրակարգով առաջ կմղի։ Հոդվածը կարդացեք ստորև:

Աշնան մեկնարկին ընդառաջ հայաստանյան քաղաքական ուժերի լեքսիկոնում ամենաշատ շրջանառվող ձևակերպումը կրկին «թեժ աշունն է»։ Թե քաղաքական գործընթացներն ինչ հուն կմտնեն և որքանով աշունը թեժ կստացվի, դա հարցի միայն մի կողմն է, սակայն շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ առաջնահերթություններով ու ծրագրային մոտեցումներով են շարժվելու քաղաքական ուժերն ու խմբերը, որոնք իշխանափոխության օրակարգ ունեն։

Նպատակ չունենալով վերլուծության ենթարկել ներքաղաքական իրավիճակն ու նկատվող միտումները՝ կանդրադառնամ միայն մեր շուրջ տեղի ունեցող և մեր հետ անմիջականորեն առնչվող զարգացումներին։

Տավուշում տեղի ունեցած մարտական գործողություններից և Ադրբեջանի ակնհայտ տապալումից հետո Թուրքիան էականորեն մեծացրել է իր ամբիցիաները, հատկապես մեր տարածաշրջանում։ Ճիշտ է՝ զուգահեռ Թուրքիան ազդեցության պայքար է տանում Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Աֆրիկայի հյուսիսում, որոնք անուղղակի ազդեցություն, անշուշտ, ունեն նաև մեր տարածաշրջանային զարգացումների վրա, սակայն մեզ համար ուղիղ առումով դիտարկման առանցքում է մեր տարածաշրջանը։

Վերջին 1․5-2 ամսվա ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների փոխադարձ այցելություններ են, խոսքն առաջին հերթին վերաբերում է ռազմական բլոկի ներկայացուցիչներին՝ պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, կորպուսների, բրիգադների հրամանատարներ և այլն։

Դեռ հուլիսի 29-ին մեկնարկել է ու տարբեր մասշտաբներով, ծավալներով ընթանում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, մարտավարական պարապմունքներ, հրամանատարական հավաքներ։

Նախորդ ամիս Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվել կամ թարմացվել է ռազմա-տեխնիկական համագործակցության ոլորտում առկա փաստաթղթային դաշտը, որի մի մասն այդպես էլ չհանրայնացվեց։

Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ուղիղ տեքստով խոսում են պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցության մասին, նաև հայտարարում, որ ներդնելու են իրենց ողջ հնարավորությունները՝ Ադրբեջանին աջակցելու և իրենց համար նպաստավոր իրավիճակ ձևավորելու համար։

Ակնհայտորեն Թուրքիան մեծ մասնակցություն ունեցավ Ադրբեջանում եռացող կրքերը հանդարտեցնելու և Ալիևի իշխանության և անձամբ Ալիևի դիրքերն անսասան պահելու գործում, որի գինն էլ, ըստ էության, Ադրբեջանի արտաքին քաղաքականության վերանայումներն են և Ադրբեջանի արտաքին քաղաքականության նոր մոտեցումներն ընդգծված պրոթուրքական երանգներով։

Ստեղծված քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրադրությունն ու պրոցեսների տրամաբանությունը հուշում են, որ ռազմական համագործակցության ուղղությամբ ևս կողմերն առավելագույն ներդաշնակեցման են գնում և այս իրավիճակում թուրքական գործոնը ռազմական բլոկի կառավարման և բանակի վերափոխումների հարցում դառնում է առանցքային գործոն։

Եթե կարճ ամփոփենք այս գործողությունները, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի ամենատարբեր ճակատներով Հայաստանի վրա ճնշումների ալիք սկսել, որը երկու նպատակ ունի՝ խաղաղ գործընթացի պայմաններում հասնել Հայաստանից պոկել առավելագույն զիջումներ, իսկ դրա բացակայության պայմաններում իրադարձությունները տեղափոխել ռազմադաշտ։ Արդեն կարևոր չէ, թե ռազմաճակատի որ ուղղությամբ, ինչ ծավալով կամ մասշտաբով իրադարձությունները կզարգանան, փաստ է, որ պետք է արագ գործել։

Վերադառնալով Հայաստանի ներքին գործընթացներին՝ մեր քաղաքացին պետք է հստակ հասկանա, թե նախ ինչ է կատարվում մեր երկրի շուրջ և ինչ իրական վտանգներ են առկա, երկրորդ, իր օրակարգը թելադրի քաղաքական դաշտին, ինչը պետք է հստակ լինի և գործող իշխանությունների և նրա փոփոխության դեմ հանդես եկող ուժերի համար։

Որոշակի մանրամասներով անդրադարձա անվտանգային նոր սպառնալիքներին, որպեսզի պարզ լինի, թե քաղաքական կամ իշխանության հայտ ներկայացնող ուժերն ինչպիսի առաջնային օրակարգ պետք է ունենան։

Առհասարակ, մեր երկրում, թվարկածս անվտանգային առանձնահատկություններից ելնելով պետք է վերանայվեր իրականացվող քաղաքականությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղղությամբ, որովհետև նոր սպառնալիքները նոր առաջնահերթություններ, նոր լուծումներ են պահանջում, որոնք ներկա օրակարգում առանձնապես տեսանելի չեն։

Տարբեր առիթներով նշել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հնարավոր ռազմական գործողությունների ողջ հարվածը չպետք է թողնել զինված ուժերի վրա։ Նախ` այդ ալիքը պետք է թուլացնի, հնարավորինս չեզոքացնի դիվանագիտական կորպուսը, երկրորդ, թիկունք և ամրություն հաղորդի ներքաղաքական հիմնական խաղացողներն ու հասարակությունը։ Տնտեսությունն ու հանրությանը տարբեր իրավիճակների նախապատրաստելու մասին դեռ չեմ խոսում։

Հայաստանի շուրջ մեծացող վտանգներն ու սպառնալիքները մեզ ստիպում են «թեժ աշնան» ներքո առաջին հերթին հասկանալ պայքար՝ նոր օրակարգի ձևավորման շուրջ, որի առանցքում անվտանգությունն է։ Ով այս հանգրվանային փուլում դա արագ հասկանա և այդ օրակարգի շուրջ համախմբի մեծ ռեսուրսներ, նա էլ ինչ-որ փուլում իշխանություն կձևավորի և երկիրը այդ օրակարգով առաջ կմղի։ Եթե դա անի իշխանությունը, ապա երկար ժամանակ կփակի արտահերթ զարգացումների թեման, իսկ հաջորդ ընտրություններում իր համար անհրաժեշտ մեծամասնություն կապահովի։

Լրահոս
Տիգրան Ավինյանը և Արայիկ Հարությունյանը մասնաբաժին ունեն «Ղարաբաղ Տելեկոմում», որը կրկին մենաշնորհային դիրք է ստացել Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս եկել բուհից․ Գեղարվեստի պետական ակադեմիա Բորիս Ջոնսոնը առաջիկա ժամերին հրաժարական կտա Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտերում» Հայաստան է ժամանել Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը Ոսկու գինը նվազել է, արծաթինը՝ աճել ԵՄ-ն ուշադիր հետևում է ԲԴԽ գործունեությանը. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանն ու թիմն իշխանությունների դեմ դեմարշներ են անում. «Հրապարակ» Հացիկ-Մայիսյան ճանապարհին հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել. կան վիրավորներ․ տեսանյութ Երևանի և 9 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Գրպանահատություն՝ 33 համարի ավտոբուսում․ տեսախցիկները տեղադրված են, սակայն միացված չեն Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Փաշինյանի «Հայկական խաչմերուկը» ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հետ կանչելու մասին Հայաստանում «օրենքով գողեր» են ձերբակալվել Վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է Ադամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրել Աշտարակի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ ըստ նախնական տեղեկության՝ կա 1 զոհ և 5 տուժած «Դիմադրություն» շարժումն այսօր հանրային քննարկում կկազմակերպի Ինչու է Վանեցյանի որդին ազատվել բանակից ․ «Հրապարակ» Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ․ «Հրապարակ» Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Սահմանն այնքան անպաշտպան է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել որոշակի հատված. «Հրապարակ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Իշխան Սաղաթելյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan