AM | RU
USD
EUR
RUB

Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Սաշիկ Սուլթանյանն Արցախյան պայքարը որակել է որպես շովինիստական շարժում․ Նարեկ Մալյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.amԱյս ասուլիսից հետո նույն հայտարարությունը հանցագործության մասին հաղորդման տեսքով ներկայացվելու է ԱԱԾ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ խոսելով երեկ տարածած հայտարարության մասին:

«Մոտ 1 ամիս առաջ ես հայտարարել էի, որ գոյություն ունի իրավական ճանապարհ Հայաստանում Սորոսի գրասենյակի գործունեությունը կասեցնելու և լուծարման տանելու համար»,-ասաց նա:

Մալյանը խոսեց այն մասին, որ վերջին մեկ տարում բավականին լուրջ դժգոհություն կա Սորոսի գրասենյակի «բարեգործական» գործունեության հետ կապված, սակայն դա հիմնականում արտահայտվում է բողոքի ակցիաների, ցույցերի տեսքով. «Սա, ըստ էության, առաջին իրավական գործընթացն է, որի ընթացքի մասին պարբերաբար տեղյակ կպահենք»:

Մալյանը հայտնեց այն մասին, որ Սորոսի գրասենյակի ֆինանսավորմամբ Հայաստանում փորձ է արվում ազգամիջյան բախումներ հրահրել․ «Բոլորը գիտեն եզդիների նկատմամբ իմ վերաբերմունքի մասին: Ես գտնում եմ, որ եղբայրական եզդի ազգն ընդհանուր մեր հայրենիքում մեզ հետ հավասար կռվում, պաշտպանում, հարկեր է վճարում, երբեմն նույնիսկ ավելի շատ ներդրում է ունենում մեր ընդհանուր հայրենիքի բարգավաճման գործում, քան շատ հայեր:

Սակայն, կա մի մարդ, ազգությամբ՝ եզդի, Սաշիկ Սուլթանյան անուն ազգանունով, ով մինչև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսները հրապարակային հայտարարում էր, որ Հայաստանում շատ լավ, եղբայրական հարաբերություններ կան հայ և եզդի ազգությունների միջև, սակայն 2019 թվականի սեպտեմբերին նրա կյանքում հայտնվում է Սորոսի գրասենյակը, նա ստանում է իր առաջին գրանտն այդ գրասենյակից՝ 10 հազար ԱՄՆ դոլար, ու միանգամից փոխում է իր կարծիքը հայ և եզդի ժողովուրդների համակեցության մասին»:

Մալյանը նշեց, որ Սորոսի գրասենյակի հետ կապն ավելի մանրամասն ԱԱԾ-ն կպարզի, այդ առումով կլինի նաև ԱԱԾ-ի դիրքորոշումը․ «Մինչ այդ ասենք, որ 2020 թվականին Սուլթանյանը եզդիերեն հարցազրույցներ է տվել, որոնք հետո փորձել են հեռացնել: Դրանք կան, կտեղադրվեն «ՎԵՏՕ»-ի էջում:

2020 թվականի հունիսին Սուլթանյանը հարցազրույց է տվել Իրաքում գործող «Եզդի նյուզ քոմ» կայքին, որտեղ բառացի հայտարարել է, որ «եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն, Հայաստանը չի կատարում իր միջազգային պարտականություններն ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանության հարցում, Հայաստանում չի դասավանդվում եզդիերեն լեզուն, այն Հայաստանում հետընթաց ունի, եզդիները Հայաստանում կորցնում են իրենց մշակույթը»:

Վերջին երկու կետի մասին ասեմ, որ աշխարհում միայն մեկ երկիր կա, որտեղ եզդիերեն է դասավանդվում ու դասագրքեր են տպագրվում: Այդ երկիրը Հայաստանի Հանրապետությունն է:

Նա նաև հայտարարել է, որ «առկա է խտրական վերաբերմունք եզդիների նկատմամբ, եզդիներն ունեզրկվում են ազգային պատկանելության պատճառով, վստահ չեն Հայաստանում իրենց վաղվա օրվա համար, հայ օլիգարխներն, օգտվելով պետության հովանավորչությունից, եզդիներին զրկում են իրենց հողամասերից, առկա է առնվազն 30-40 դեպք: Երբ լրագրողը փորձում է գոնե մեկ դեպք ճշտել, պարոն Սուլթանյանը գոնե մեկ դեպք չի կարողանում ասել»:

Մալյանը նաև նշեց, որ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող Սուլթանյանն Արցախյան պայքարը որակել է որպես շովինիստական շարժում․ «Սուլթանյանը նաև հայտարարել է, թե «1988 թվականին Հայաստանում եղել է շովինիստական շարժում, որի պահանջն է եղել, որ Հայաստանում բնակվեն միայն հայերը, եզդիներին գնդակահարել են ու վռնդել իրենց տներից»:

Խոսքը վերաբերում է Ղարաբաղյան շարժմանն՝ այսինքն, Սորոսից գումար վերցնելուց հետո Սաշիկ Սուլթանյանը սկսել է հայտարարել, որ 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը շովինիստական շարժում էր, որի պահանջն էր, որ Հայաստանում բնակվեն միայն հայերն ու այդ շարժման ժամանակ, ըստ սորոսական Սուլթանյանի, եզդիներին գնդակահարել են ու վռնդել իրենց տներից:

Նա նաև հայտարարել է, որ «եզդիներն իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում, եզդիների մեջ վախ է առկա Հայաստանում իրենց ապագայի վերաբերյալ, նրանք գնում են Ռուսաստան, որտեղ տնտեսապես ավելի վատ են ապրում, սակայն Հայաստան չեն վերադառնում, հայերի և եզդիների համատեղության գյուղերում փաստացի արգելված է, որ գյուղապետը եզդի լինի: Եզդիների Ֆերիկ գյուղում արգելված է խոսել իրենց խնդիրների մասին»:

Խոսքը վերաբերում է նոր Հայաստանին: Այսինքն՝ այս պահին եզդիներին արգելում են խոսել իրենց խնդիրների մասին: Նա նաև ասում է, որ եզդիները Հայաստանը չեն համարում իրենց երկիրը, եզդիներին արգելված է աշխատել Հայաստանի պետական համակարգում: Եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջուր չկա, քանի որ բնակիչները եզդի են:

Հայաստանում դիտավորյալ կերպով չի բարելավվում եզդիների տնտեսական կյանքը, որպեսզի նրանք արտագաղթեն, տնտեսական իմաստով եզդիների ու հայերի գյուղերը հավասար չեն, հայկական գյուղերում վիճակն ավել լավ է, հայերը եզդիներին ասում են, որ վերջիններս իրավունք չունեն հող ունենալ Հայաստանում, եզդիներին թույլ չեն տալիս մուտք գործել իրենց հողամասեր:

Հայաստանում 50 տարի հետո եզդիներ չեն մնալու, բոլորը հեռանում են, Հայաստանում չկա եզդիական մշակութային կենտրոն, առկա է մեկ տաճար, որը չի գործում, Իրաքի եզդիները տեղյակ չեն, թե Հայաստանում եզդիներն ինչ տանջանքներ են տեսնում և այլն»:

Մալյանն ասաց, որ սա, ի թիվս այլ փաստերի՝ Սուլթանյանի նախկին հայտարարությունները, գրանտ ստանալը, հանձնվելու է ԱԱԾ-ին. «Հարց է առաջանում, թե ի՞նչ օգուտ կունենա այս կեղծ պնդումներից Սորոսի գրասենյակը:

Բանն այն է, որ տեխնոլոգիան ամբողջ աշխարհում նույնն է: Բնականաբար, եզդիական համայնքում կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ, դրանք բազմիցս բարձրաձայնվել են նաև Բորիս Մուրազիի կողմից: Ինչ իմ ուժերից կախված է եղել, ես փորձել եմ լուծումներ տալ:

Ինչ վերաբերում է Սորոսի գրասենյակին, ապա Սորոսի քաղաքականությունն այն է, որ վերցնում են ինչ-որ լոկալ խնդիր, փորձում են այն աճեցնել: 1-2 տարի անց նրանք փորձելու են հայ և եզդի ժողովուրդների միջև թշնամանք հրահրել, երկու ազգերի միջև թշնամությունը հասցնել այն աստիճանի, որ այն դառնա ատելություն, դա արտացոլվի փողոցներում, լինեն փոխադարձ հաշվեհարդարներ: Այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի ճշտել, թե ինչից սկսվեց այդ ամեն ինչը:

Իսկ այն, որ ամբողջ աշխարհում Սորոսի գործունեությունը վերածվում է արյունահեղության, փողոցային բախումների, քաղաքացիական ու ոչ միայն քաղաքացիական պատերազմների, եղբայրասպանության, արդեն ապացուցելու կարիք չկա:

Այն, որ Սորոսը ֆինանսավորում է մարդասպաններին, ֆինանսավորում է մարդասպանության քարոզի, փառաբանման, նորմալ քաղաքացիներին փնովելու համար, այն, որ Սոորոսի գրասենյակի շահառուներն անձամբ չեն խուսափում բռնություններ կազմակերպելուց ու մասնակցելուց, այլևս ապացուցելու կարիք չունի:

Մենք ԱԱԾ-ից պահանջելու ենք ճշտել Սաշիկ Սուլթանյանի՝ Սոորոսի գրասենյակի կողմից ստացած գրանտի իրական նպատակները: Այդ հիմքի վրա մենք գնալու ենք հիմնադրամների մասին օրենքում առկա կետին, որի համաձայն, եթե հիմնադրամի գործունեությունն ազգամիջային թշնամանք է հրահրում, բացասական ներգործություն է ունենում հանրության վրա, այն ենթակա է օրենքի ուժով լուծարման»:

Տեսանյութը՝ Tert.am:

Լրահոս
ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ) ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք» Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ ՊԲ Կրեմլը երրորդ երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին «ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը. ԱՀ ՊԲ (տեսանյութ) ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ «Իգլա»-ով ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ (տեսանյութ) ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ «Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա (լուսանկարներ) Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ «Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ «Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում հռետորաբանությունից անցնել է բացահայտ գործողությունների». Bloomberg Արցախում մարտերը շարունակվում են․ հակառակորդի նոր կորուստները Վարդենիսի գյուղերն այս պահին հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան (լուսանկարներ) Կողմերը պիտի վերադառնան բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա. Կոպիրկին Ադրբեջանական օդուժի ոչնչացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից. Արծրուն Հովհաննիսյան «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել». Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները․ ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգեր է կիրառում. ՊՆ խոսնակ Ինչպես են հակառակորդի զինծառայողները խուճապահար փախուստի դիմում (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan