Դատարանը վարույթ է ընդունել դիմակի պարտադիր կրման պահանջի օրինականությունը վիճարկող ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը

Դատարանը վարույթ է ընդունել դիմակի պարտադիր կրման պահանջի օրինականությունը վիճարկող ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների դիմումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը։ Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հիշեցնելով, որ դիմումով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ:

Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,-նշել է Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում