Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. պաշտպանը դռնփակ նիստից քիչ մանրամասներ հայտնեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. պաշտպանը դռնփակ նիստից քիչ մանրամասներ հայտնեց

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին։

Դատարանն այսօր դռնփակ ռեժիմով քննարկել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը։

«Բավական ծավալուն քննություն իրականացվեց, ամեն դեպքում, դատարանը որոշեց հավելյալ ուսումանսիրություններ կատարել», – լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Քոչարյանի գույքի ու դրամական միջոցների վրա դրված արգելանքը պետք է վերացվի, քանի որ այն եռաստիճան դատական համակարգի կողմից ճանաչվել էր իրավունքի խախտում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում