AM | RU
USD
EUR
RUB

2020-ին հարկերի իրական անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 178.5 մլրդ դրամ. Արմեն Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookՀՀ ԱՎԾ-ն մեզ և ձեզ երեկ տեղեկացրել է, որ կորոնավիրուսային տարում (հասկանալի պատճառներով) պետբյուջեյի հարկային եկամուտները նվազել են 42.2 մլրդ դրամով։ Մասնավորապես, զեկույցի համաձայն՝ նախորդ տարվա 7 ամիսներին հավաքվել է 832 մլրդ դրամ, այս տարի՝ 790 մլրդ դրամ։ Այսինքն՝ հարկերի և տուրքերի ընդհանուր ծավալն, ըստ ԱՎԾ-ի, նվազել է ընդամենը 5 տոկոսով։

Սա արտաքուստ։ Իսկ իրականում, որքան հասկանում եմ ԱՎԾ-ն թեթև աճպարարության է դիմել. ֆունդամենտալ գործոնը «հարկերի անցումային գերավճար» ցուցանիշն է։ Եթե այս կախարդական բառերի դիմաց գրված ցուցանիշը հանում ենք ընթացիկ տարվա հարկերի ծավալից (մասնավորապես, որքան հասկանում եմ՝ 2019-ին տնտեսվարողներին վերադարձվել է 136.6 մլրդ դրամ, իսկ 2020-ին՝ ընդամեը 0.2 մլրդ), ստացվում է, որ 2019-ի առաջին յոթ ամիսների ընթացքում հավաքվել է 968.5 մլրդ դրամի հարկ ու տուրք, իսկ ահա 2020-ին՝ 790.0 մլրդ դրամ։ Այսինքն՝ իրական անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 178.5 մլրդ դրամ։ Կամ որ նույնն է՝ 18 տոկոս։

Ապրիլի 23-ին Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում ասել էր, որ տարին լավը չի, իրենք նախատեսում են, որ բյուջեի եկամուտները տարվա կտրվածքով ծրագրվածից 170 մլրդ. դրամով քիչ են լինելու։ Այս կանխատեսումն էլ հետևանք էր մեկ այլ կանխատեսման, որ երկրի տնտեսությունը 2 տոկոսով անկում է ունենալու։

Եթե էս բոլոր թվերը մտապահել եք, ամենակարևոր դիտարկումն անեմ. փաստացի բյուջեյի եկամուտների 170 մլրդ թերակատարման տարեկան ծրագրային պլանը Հայաստանն իրականացրել է արդեն հուլիս ամսին, ու ակնկալվում է, որ թե տնտեսական անկումը, թե բյուջեյի եկամուտների թերակատարումը շատ ավելի տխուր են լինելու։

Եվ չենք մոռանում, որ էս համատարած տխուր ֆոնին բյուջեի ծախսային բաժնում աշխատավարձերի հոդվածն աճել է։ Պետական ապարատի օպտիմալացման մասին աղմուկը հաշվի առնելով՝ պետք է ենթադրել, որ աճը պայմանավորված է պարգևավճարներով։ Կամ էլ՝ ով ասա՞ց որ ապարատ է կրճատվել»։

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

No photo description available.

Լրահոս
Եթե գիտեիք, որ Արարատ Միրզոյանը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք․ Միքայել Մինասյանը պատասխանել է իրեն հաճախ տրվող հարցին Քո հեռանալը հայ ժողովրդի և մեր պետականության փրկության հրամայակա՛նն է Արցախի հարցով Ալիևի խոստովանությամբ միջազգային հանրությունը ճնշում էր գործադրում Ադրբեջանի վրա «Ժողովուրդ»․ Արցախի ապագայի շուրջ անհանգստությունը շարունակվում է «Փաստ». Այլոց սևացնելով՝ սեփական դեմքդ չես մաքրի «Փաստ». «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում, որ իշխանության հեռանալը հրամայական է «Հրապարակ». Իշխանական «ժանդարմներն» ամենուր են «168 ժամ». Ամեն ինչ ու ամենքին ասֆալտին փռելու մոլուցքով տարվածը իրականում ասֆալտին է փռել պետությունը «Փաստ». Խոստումների և իրականության անդունդը․ Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 Փաշինյանը նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ Աբրահամյան Մեկնարկում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևին. ԲՀԿ պատգամավորը՝ Փաշինյանին (տեսանյութ) Թրամփը լքել է Սպիտակ տունը Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի․ ՄԻՊ Ո՞րն է Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը. պատասխանում է նախարարը «Կարմիր գծերը» Երևանի 10 վարչական շրջանում կվերացվեն Նարինե Խաչատուրյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից Սա մեր դիվանագիտության ավերված լինելու վառ ապացույցն է. Միքայել Մինասյան Ադրբեջանում հիշել են Փաշինյանի վաղեմի հոդվածը Հայկական կողմի համար կենսական անհրաժեշտություն ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Լարսի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա Արթուր Վանեցյանի կուսակցության խոսնակին հրավիրել են ԱԱԾ` բացատրություն տալու Տրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման պարբերականությունը կփոխվի Արցախի բնակիչներին պատվաստելու համար Պետդուման կդիմի կառավարությանը ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ, պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ ԱԺ նիստը՝ ուղիղ Ջաբրայիլում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն.այսօր որոնումներ չեն իրականացվի «Իրավունք». Գու­ցե իսկապես մեր սխալներն այնքան շատ են, որ այլևս չպետք է զբաղեցնենք իշխանությունը․ «Իմ քայլի» պատգամավոր Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին «Հրապարակ». Մարդիկ հրաժարվում են այս իշխանության կազմում պաշտոն զբաղեցնելուց «Հրապարակ». Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին «Ժողովուրդ». «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի հայտարարության մասին «Ժողովուրդ». «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ից տարածաշրջանում Հայաստանն առա­ջինն է ստացել դրամաշնորհ «Ժողովուրդ». Ի՞նչ պատմությունների մեջ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ են ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության» Արցախում պետական կառավարման համակարգը օր օրի քայքայվում է. Ա. Ղարամյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan