Էրդողանն այլևս չկա. Իդլիբում թուրք գեներալ է մահացել

Էրդողանն այլևս չկա. Իդլիբում թուրք գեներալ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԹուրքական բանակի բրիգադային գեներալ Սեզգին Էրդողանը հանկարծակի հիվանդությունից հետո մահացել է Իդլիբում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը:

«Բրիգադային գեներալ Սեզգին Էրդողանն իրեն վատ է զգացել սեպտեմբերի 9-ին՝ Իդլիբում գործողությունների տարածքում գտնվելու ընթացքում:

Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որի զգալի մասը դեռ վերահսկվում է ահաբեկչական խմբավորումների կողմից:

2017-ին նահանգում ստեղծվել է ապաէսկալացիայի հյուսիսային գոտի, որտեղ տեղափոխվել են ծայրահեղականներ, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել Դամասկոսի արևելյան Գութա արվարձանում և երկրի հարավային շրջաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում