«Վրացական երազանք»-ը նշել է վարչապետի անունը հաղթելու դեպքում

«Վրացական երազանք»-ը նշել է վարչապետի անունը հաղթելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, RegionmonitorՎրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ 2020թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում կառավարության ղեկավար կդառնա գործող վարչապետ Գեորգի Գախարիան: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

Նա նաև կուսակցական ցուցակում առաջինն է:

«Մենք չենք ասում վարչապետի թեկնածու, այլ վարչապետ»,- հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ չի կասկածում իրենց հաղթանակին:

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:

Կառավարություն ձևավորելու համար կուսակցությունը պետք է հավաքի 40,54%-ից ոչ պակաս ձայն:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր քաղաքական միավորման վարչապետի թեկնածուն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում