Չինաստանը և Նեպալը միավորվել են իրենց ջանքերը՝ Էվերեստի բարձրությունը կրկին չափելու համար

Չինաստանը և Նեպալը միավորվել են իրենց ջանքերը՝ Էվերեստի բարձրությունը կրկին չափելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Չինաստանը և Նեպալը միավորվել են իրենց ջանքերը՝ աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի (Ջոմոլունգմա) բարձրությունը կրկին չափելու համար, և 2019-ին կնքված հուշագրի համաձայն՝ իրենց արդյունքները կհրապարակեն միասին: Հաղորդվում է, որ արդյունքների հրապարակումը հետաձգվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, գրում է The Guardian-ը։

Ինչպես հայտնում է աղբյուրը, երկու երկրները պատմականորեն տարբեր կարծիքներ են հայտնել Էվերեստ լեռան պաշտոնական բարձրության վերաբերյալ, սակայն 2010 թվականին պայմանավորվել են կարգավորել իրենց տարաձայնությունները:

Նշվում է, որ մինչ օրս բոլոր չափումներն իրականացվել են ամերիկյան, եվրոպական կամ հնդկական երկրաբաշխության մասնագետների կողմից։

1852 թվականին հնդիկ մաթեմատիկոս և չափագրող Սիկդար Ռադհանաթն առաջինը հայտարարեց Էվերեստի՝ աշխարհի բարձր գագաթ լինելու մասին։ Նա չափագրումները կատարեց Հնդկաստանից՝ Էվերեստից 240 կմ հեռավորությունից։ 1856 թվականին Հնդկաստանում երկրաբաշխության բրիտանական ծառայությունը կատարեց գագաթի բարձրության չափումները՝ հայտարարելով, որ Էվերեստի բարձրությունը 8,840 մետր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում