Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն

Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.amՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն Սոչիում, Բելառուսի ղեկավարը Ռուսաստան կժամանի սեպտեմբերի 14-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն էներգետիկայի ոլորտում համատեղ իրականացվող կարևոր նախագծեր:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ բանակցություններին հաջորդող փաստաթղթեր, ասուլիսներ կամ մամուլի հայտարարություններ չեն նախատեսվում:

Ավելի ուշ՝ սեպտեմբերի 9-ին Պեսկովն ասել է, որ, ի թիվս այլ բաների, երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ռուսաստանին Բելառուսի պետական ​​պարտքի վերակազմակերպման թեման և ինտեգրման խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում