Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Ռաս-Էլ-Այն քաղաքում պայթյուն է որոտացել

Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Ռաս-Էլ-Այն քաղաքում պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Շաբաթ պայթյուն է որոտացել սիրիական Ռաս-Էլ-Այն քաղաքում, որը գտնվում է երկրի հյուսիսային շրջանում՝ Թուրքիայի հետ սահմանին:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «ՍԱՆԱ» սիրիական պետական լրատվամիջոցին, առնվազն 4 խաղաղ բնակիչ է մահացել, ևս հինգը վնասվածքներ են ստացել պայթուցիկի գործարկման հետևանքով:

Աղբյուրի տվյալներով՝ զոհերի թվում երեք կին և մեկ տարեց տղամարդ կա: Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:

Սիրիական գործակալությունը հայտնում է, որ Ռաս-Էլ-Այնի կենտրոնական շուկայում նույն օրը ականապատ մոտոցիկլետ է պայթել: Այս միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Վնաս է հասցվել միայն հարակից կառույցներին:

Հյուսիսային սահմանամերձ շրջանը, ինչպես և Ռաս-Էլ-Այնը, գտնվում է սիրիական ընդդիմության թուրքամետ զորամիավորումների վերահսկողության տա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում