«Իրատես». «Լուսավոր Հայաստանը» ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի ԱԺ-ի թե՛ ներսից, թե՛ դրսից

«Իրատես». «Լուսավոր Հայաստանը» ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի ԱԺ-ի թե՛ ներսից, թե՛ դրսից

«Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի Ազգային ժողովի թե՛ ներսից, թե՛ դրսից:

Պառլամենտում Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելուն զուգահեռ՝ լուսավորականներն ԱԺ բակում հանրահավաք կանցկացնեն: «Իրատեսի» տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստանը» ցույցին միանալու առաջարկով ո՛չ խորհրդարանական գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստանին» է դիմել, ո՛չ էլ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ին կամ «Կամք» նախաձեռնությանը:

«Որևէ ուժի չենք դիմել, եթե միանան, ավելի ուրախ կլինենք: Իհարկե, հասկանում ենք, որ ՀՅԴ-ի ցույցերին մենք չենք միացել, հետևաբար, գուցե այժմ էլ իրենք մեզ միանալու անհրաժեշտություն չտեսնեն, բայց կարծում ենք՝ հիմա ուժերը միավորելու ժամանակն է: Եթե ամսի 16-ին գան խորհրդարանի բակ, միայն ուրախ կլինենք»,- ասաց մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում