«Իրատես». Անկառավարելի քաոս՝ բոլոր ոլորտներում

«Իրատես». Անկառավարելի քաոս՝ բոլոր ոլորտներում

«Երևանի կենտրոն են վերադարձել մայրաքաղաքից մարզեր ուղևորափոխադրում իրականացնող երթուղայիններն ու տաքսիները։ Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք արգելվեց այդ տրանսպորտային միջոցների մուտքը քաղաքի կենտրոն և այնտեղ կայանումը։

Դրանք տեղափոխվեցին Երևանի ծայրամասեր՝ նպաստելով մայրաքաղաքի երթևեկության բարելավմանը։ Այն ժամանակ որոշ աղմուկ բարձրացավ, սակայն կյանքը ցույց տվեց, որ որոշումը ճիշտ էր. նախ՝ կենտրոնը ազատվեց տարատեսակ գազելներից, երթևեկությունն էլ բավականին թեթևացավ։ Սակայն նոր իշխանության օրոք կարգուկանոն ասվածը շատ խորթ հասկացություն է։

Յուրաքանչյուր ոլորտում պետք է անկառավարելի քաոս լինի, ու այս համատեքստում, իհարկե, շատ տրամաբանական է, որ գազելները պետք է վերադառնային ու ժամերով կանգնեին քաղաքի կենտրոնում։

Նույնն է նաև փողոցային առևտրի վիճակը։ Դարձյալ Կարեն Կարապետյանի, հետագայում նաև Տարոն Մարգարյանի օրոք ազատվել էինք այդ ոչ հաճելի երևույթից, այսօր, սակայն, մայթերին հակահիգիենիկ վիճակում՝ փոշու, տրանսպորտային արտանետումների ու աղբի մեջ, բարգավաճում է առևտուրը. կողք կողքի վաճառվում են ձուկը, միրգը, բանջարեղենը, պանիրն ու կանաչին։

Ունի՞ Երևանի քաղաքապետարանը բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու կամք ու մեխանիզմներ. կյանքը ցույց է տալիս, որ ոչ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում