Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը մասնակի վերացվել է

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը մասնակի վերացվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գույքի որոշակի մասն ազատելով կալանքից։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Դատարանը նման որոշում է կայացրել դռնփակ ռեժիմով ընթացող դատական նիստի ընթացքում։

Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին և միջնորդել նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով՝ հաշվի առնելով, որ միջնորդությանը կից փաստաթղթերում առկա են բանկային գաղտնիք պարունակող տվյալներ։ Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, իսկ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդության քննարկումից հետո դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանն անհրաժեշտ էր համարել ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում