Արցախի նախագահն ընդունել է «Արդարություն» խմբակցության պատգամավորներին

Արցախի նախագահն ընդունել է «Արդարություն» խմբակցության պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել օրենսդիր-գործադիր փոխգործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ դրանում կարևոր ներդրում ունեն Ազգային ժողովում ներկայացված բոլոր խմբակցությունները:

Հանդիպման ընթացքում խմբակցության պատգամավորները հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերը երկրի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ: Քննարկվել են հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին վերաբերող որոշ խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում