ԱԺ դիմացից Վահագն Չախալյանը բերման ենթրակվեց. բողոքի ակցիան շարունակվում է. ՈՒՂԻՂ

ԱԺ դիմացից Վահագն Չախալյանը բերման ենթրակվեց. բողոքի ակցիան շարունակվում է. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԽորհրդարանի շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԱԺ դիմաց են հավաքվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համակիրները, նաև «Կամք» նախաձեռնությունը:

«Կամք» նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն առաջացել է նրա ապազգային, հակահայական գործունեության հետևանքով:

«Հեռացիր, հեռացիր»՝ գոռում են ակցիայի մասնակիցները:

«Արայիկ ողորմելի, ի՞նչ ես կառչել աթոռից»,– բղավում է Չախալյանը:

Նրան ոստիկանը հարցրեց, թե ուր է դիմակը, այնուհետև մի քանի ոստիկան հետևից բռնեցին ձեռքերն ու բերման ենթարկեցին:

Կա այլ բերման ենթարկված անձ ևս:

Նշենք, որ բողոքի ակցիան իրականացվում է՝ ի աջակցություն ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։

Տեսանյութը՝ Tert.am-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում