«Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն տուգանքների համաներման պահանջով ստորագրահավաք են սկսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն տուգանքների համաներման պահանջով ստորագրահավաք են սկսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: «Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում կայացել է եռյակի հերթական աշխատանքային հանդիպումը, որին ԲՀԿ-ից մասնակցել է Արթուր Գրիգորյանն ու Հրաչ Ռոստոմյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, «Հայրենիք»-ից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից:

Քննարկման առանցքում արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծն է եղել, որի նպատակն առանց այն էլ սոցիալական ծանր դրության մեջ հայտնված քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռից ազատելն է:

Քաղաքական երեք ուժերը տուգանքների համաներման պահանջով նաև ստորագրահավաք են սկսում։ Նախաձեռնության հետ կապված ամբողջական տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի քաղաքացիներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում