Դպրոցներում վախի մթնոլորտ կա, միանում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Դպրոցներում վախի մթնոլորտ կա, միանում ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյո լուրջ ենք ասում, որ դպրոցներում վախի մթնոլորտ կա: Այս մասին իր ելույթում Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում է «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման պատասխանը, որով պահանջում են նախարարի հրաժարականը:

«Հանձնարարեք օգնականներին, թող մի հատ ստուգեն, ինչպես են բազմաթիվ տնօրեններ վերահսկում ընդհուպ ուսուցիչների սոցիալական գրառումները և լայքերը»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը տապալել է բոլոր ոլորտները՝ մշակույթ, սպորտ, կրթություն, գիտություն և անհասկանալիորեն խաչակրաց արշավանք հայտարարել հայագիտությանը:

«Բնականաբար մենք միանում ենք «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը՝ Ձեր հրաժարականի պահանջին»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում