Առևտրականներն ԱԺ դիմաց են

Առևտրականներն ԱԺ դիմաց են

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԱԺ դիմաց այսօր հավաքվել են առևտրականներ, մասնավորապես հագուստ և կոշիկ ներկրողներ ու վաճառողներ, որոնք դեմ են մաքսային նոր կանոնակարգումներից, գնային քաղաքականությունից: Նրանցից մի քանի հոգի հանդիպեցին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի և այլ պատգամավորների հետ։

«Պարոն Թունյանը մեզ լսեց, մենք ներկայացրեցին մեզ հուզող բոլոր հարցերը: Ասաց, որ կկապնվի ՊԵԿ հետ, կփորձեն այնպես անել, որ ժողովրդի համար լավ լինի: Խոստումներ չեն տվել, չեն ասել, որ 100 տոկոսով մեր խնդիրները կլուծվեն:

Բայց իրենց ձեռքում բան չկա»,- հանդիպումից հետո ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա նշեց, որ իրենց համար դրական պատասխան կլինի այն, որ գործեն նախկին կարգերը: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե վաղն իրենց դրական պատասխան չտան, կրկին հավաքվելու են ուրբաթ:

«Ինձ թվում է, այո, դրական պատասխան կստանանք, որովհետև մենք ենք վստահություն տվել, ընտրել իրենց, ինձ չի թվում, որ չեն անտեսի մեզ»,- ասաց քաղաքացին:

Նա ընդգծեց, որ տնտեսկան ճգնաժամի ժամանակ հարկային բեռի ավելացումը խնդիր է:

Հիշեցնենք, որ նրանք արդեն ակցիաներ իրականացրել են կառավարության, ՊԵԿ դիմաց՝ կրկին նույն պահանջով, սակայն դեռ իրենց հարցերի լուծումներ, ինչպես նշում են, չեն ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում