Փոփոխություններ օտարկրացիների համար՝ Ռուսաստան մուտք գործելու կանոններում

Փոփոխություններ օտարկրացիների համար՝ Ռուսաստան մուտք գործելու կանոններում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՌԴ կառավարությունը հեշտացրել է երկիր մուտք գործելու կարգն արտասահմանցիների համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Ըստ աղբյուրի, այն օտարերկրացիները, որոնք Ռուսաստանին քաղաքացիություն ունեցող մոտ ազգականներ (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, եղբայրներ ու քույրերը, տատիկ-պապիկներ, թոռներ) ունեն, կարող են մուտքի արտոնագիր ստանալ հեշտացված կարգով:

Իսկ այն կարգը, որի պատճառով արտասահմանցիները ստիպված էին երեք ամիսը մեկ դուրս գալ երկրի սահմաններից՝ մուտքի արտոնագիր ստանալու իրավունքը պահպանելու համար, օրենսդրությունից կհանվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում