AM | RU
USD
EUR
RUB

Մեր անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու ուղղությամբ աշխատանքները պետք է բարձր մակարդակի հասցնել. Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookՀՀ դատախազությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայող Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով (մարդուն առեւանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ): Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ստացվում է, որ զինծառայողի Ադրբեջանում հայտնվելու հիմնական վարկածը ադրբեջանցիների կողմից նրա առևանգումն է։

Առիթ ունեցել եմ տարբեր տեսանկյունից ներկայացնելու դիտարկումներս զինծառայողի Ադրբեջանում հայտնվելու, նրա կարգավիճակի, միջազգային իրավունքի, անվտանգության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մասին, սակայն այս դեպքում կփորձեմ թեմային այլ դիտանկյունից անդրադառնալ։

Ադրբեջանցիների կողմից սահմանի ապօրինի հատումն ու զինծառայողի առևանգումն իր մեջ ահազանգող այլ սպառնալիքներ է նաև պարունակում, հատկապես եթե նկատի ունենանք, որ մի քանի ամիս առաջ էլ, ադրբեջանցիների կողմից սահմանի հատման և դեպի մեր երկրի խորք ներթափանցելու մեկ դեպք էլ Արեգունի գյուղի ուղղությամբ էր արձանագրել։

Այդ ժամանակ խոսվում էր, որ նմանօրինակ մի դեպք էլ այդ ժամանակահատվածում տեղի էր ունեցել Արեգունու հարևան համայնքներից մեկի ուղղությամբ, որի մասին պաշտոնական պարզաբանում այդպես էլ չեղավ, այսպես ասեմ՝ չհերքվեց կամ չհաստատվեց։

Վերջին մի քանի ամսվա ընթացքում արձանագրված այս դեպքերը պետք է սթափեցնող ահազանգ լինեն։ Անվտանգային համակարգը սահմանային հատվածներում, բնակավայրերում պետք է առավել ուժեղացնել, ադրբեջական հետախուզությանը հակազդելու, մեր անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու ուղղությամբ աշխատանքները պետք է բարձր մակարդակի հասցնել։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լրահոս
Ունենք 18 տարեկան զինվոր, ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա. ՈՒՂԻՂ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ. մանրամասներ Ինչպես է հայկական զինուժը գրոհում հակառակորդի հենակետը (տեսանյութ) ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Բաքուն հայտնել է խաղաղ բնակչության շրջանում 14 զոհի մասին Հունաստանի նախաձեռնությամբ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպում է տեղի ունեցել Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները Գախարիան հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը․ կան զոհեր և վիրավորներ․ Վահրամ Պողոսյան Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ. ՀՀ ՊՆ ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով ՀՀ ՊՆ-ը կարևոր հայտարարություն է արել Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա. Շուշան Ստեփանյան ԼՂ-ում մարտի են դուրս եկել «Սառը պատերազմի ատոմային հրեշները». Независимая газета Ադրբեջանական մամուլի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով և ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ Հայաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է անկայունություն «արտահանելու» համար ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ «Տեսա, կրակեցի». զինվորը պատմում է՝ ինչպես է խոցել թշնամու ԱԹՍ-ն Փաշինյանն այս փուլում հնարավոր չի համարում Երևան-Մոսկվա-Բաքու եռակողմ հանդիպումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 458 դեպք Ի՞նչ ուղղությամբ կզարգանա ԼՂ հակամարտությունը․ New York Times-ի անդրադարձը «Հակամարտության սրումը հենց Ադրբեջանն է նախաձեռնել. սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր». Զատուլին Չափազանց կարևոր է Իրանի՝ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը․ Իրանում ՀՀ դեսպան Ադրբեջանի ավիացիան հարվածներ է հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օդում են Թուրքիայի F-16 կործանիչները Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Փաշինյան Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. ՊՆ Երևանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. Շուշան Ստեփանյան «Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու է միայն Էրդողանին, սակայն ՌԴ-ն Անկարայի ձգտումներին մատների արանքով չի նայի»․ ռուս փորձագետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ստեփանակերտում ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի 2 ԱԹՍ են խոցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan