Ժամանակն է Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան քաղաքական բարձրագույն պաշտոններ զբաղեցնել․ Գագիկ Ծառուկյան

Ժամանակն է Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան քաղաքական բարձրագույն պաշտոններ զբաղեցնել․ Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել բարձր պաշտոններ։

«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- գրել է նա:

Այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ համակարծիք է ԿԳՄՍ նախարարի հետ, որը երեկ, ակնարկել էր Գագիկ Ծառուկյանի տասնամյակներ առաջ տեղի ունեցած հայտնի դատական գործը։

«Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ»,-գրել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում