AM | RU
USD
EUR
RUB

Ա. Հարությունյանը, Հ. Մարությանը և Ա. Թորոսյանը տապալել են իրենց ոլորտները. Մարինե Սուքիասյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հրապարակել է հոդված՝ «Երեքի գաղտնիքը» վերտառությամբ, որում անդրադառնում է Արայիկ Հարությունյանի, Հայկ Մարությանի և Արսեն Թորոսյանի գործունեությանը։

Հոդվածում մասնավորապես նշվում է․

«Ինչ-որ մի անհասկանալի ուժով, անհասկանալի մի լծակով երեք հոգի վարչապետ Փաշինյանի վրա ունեն վերահսկիչ փաթեթ։ Արայիկ Հարությունյանը, Հայկ Մարությանը և Արսեն Թորոսյանն ունեն անհասկանալի լծակներ, որոնց միջոցով Փաշինյանին մշտապես հիշեցնում են իր չափն ու տեղը։

Մի քանի շաբաթ առաջ Ա. Թորոսյանը պետական կառավարման համակարգում չընդունված տոնով հայտարարեց, որ որևէ պարագայում հրաժարական չի տա։ Հասկանալի է, որ դրա հասցեատերը վարչապետն էր։ Նույնատիպ տեքստով հանդես էր եկել Մարությանը՝ շեշտելով, թե «բարձր տրամադրությամբ է հետևում» իր հրաժարականի մասին լուրերին։

Երեկ էլ վարչապետ Փաշինյանին բաց տեքստով սպառնաց ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը. «Ես հեղափոխական թիմի առաջնորդներից էի և եմ, ինձ հրաժարականով մի վախեցրեք»։

Քանի կար՝ հեղափոխությունն ուներ մեկ առաջնորդ, բայց գնալով նրանց թիվը մեծանում է։

Վարչապետ Փաշինյանը այս շանտաժը հանդուրժում է։ Այն նույն Փաշինյանը, որը խորհրդարանական 88-ի անձնագրերը վերցրել է, անձի և արժանապատվության ստորացման մաստերկլասներ է անում նրանց համար, այն նույն Փաշինյանը, որ բոլորին ծեփում, պառկացնում, դատում է։

Հիմա այդ նույն Փաշինյանը անզոր է իր կողմից նշանակված երեք պաշտոնյաների առաջ։ Ընդ որում՝ հենց ա´յն երեքի, որոնք ակնհայտորեն տապալել են իրենց ոլորտները, հասարակության մեջ դժգոհության մեծ ալիք բարձրացրել և որոնց ամեն օր ավելի պաշտոնավարումը մոտեցնում է իր՝ վարչապետի պաշտոնանկությունը։

Ամեն ինչ հուշում է այն մասին, որ այս երեքն ունեն ինչ-որ գաղտնիք, որով կարողանում են Փաշինյանին վերահսկողության տակ պահել։

Արսեն Թորոսյանը տապալեց համաճարակի դեմ պայքարը, տվեց հազարից ավելի մահ, առ այսօր ամեն օր տալիս է մահեր, տասնյակ հազարավոր մարդկանց թողեց առանց բուժօգնության, բայց շարունակում է վստահորեն պաշտոնավարել։

Արայիկ Հարությունյանը իրեն վստահված չորս ոլորտներում տապալել է ամենը, ինչը հնարավոր էր։ Չորս ոլորտ ամբողջապես թշնամացրել է իր դեմ, փողոցում ամեն օր իր հրաժարականի պահանջով ցույցեր են, բայց նա բացառում է իր պաշտոնանկությունը։

Կան փաստեր, որ Արայիկ Հարությունյանը ցուցադրական արհամարհում է վարչապետ Փաշինյանի հանձնարարականները. Ուղղակի չի անում՝ արհամարհելով պաշտոնական գրագությամբ հանձնարարականները։

Ինչ վերաբերում է քաղաքապետ Հայկ Մարությանին, ապա նա լիովին մտել է իր տաղանդավոր «հայրենակից» Հաշեկի հերոսի կերպարի մեջ։ Համաճարակի հենց սկզբից, ասել է թե՝ առաջին փռշտոցից փախել էր, մայրաքաղաքը թողել առանց կառավարման, որևէ գործ քաղաքում չի արվում, բացի վիճահարույց և կասկածելի տենդերներից, բայց նա նույնպես անձեռնմխելի է։

Երեքի գաղտնիքը այսօրվա հայաստանյան իշխանությունների ամենահետաքրքիր առեղծվածներից է։ Այն, իհարկե, մի օր կհանրայնացվի, բայց ավերածությունների հետևանքները վերականգնելը լինելու է շատ դժվար։ Իսկ առայժմ մնում է միայն կռահել՝ ի՞նչ գիտեն նրանք, որ չգիտենք մենք։

Հ.Գ.

Ասելիքս ավարտված էր, երբ վերջին պահին աչքովս ընկավ վարչապետ Փաշինյանի գրառումը։ Այդ գրառմամբ նա մեծ հաշվով բռնաբարում է պետականությունը։ Այն, որ նա վերջացած է որպես գործիչ և որպես մարդ, հասկանում են բոլորը, և որ դրա մեջ որոշակի լումա ունի Արայիկ Հարությունյանը, ակնհայտ է։ Փաշինյանի գրառման հանրային անմիջական արձագանքը հետևյալն էր. հսկ հուշագիր ստորագրելիս դա չգիտեի՞ր, խնդրանքներով դիմելիս դա չգիտեի՞ր։

Ընդ որում դա վերաբերում է կյանքի տարբեր փուլերին։ Բայց այս գրառումը է´լ ավելի է սրում մեր հարցադրումը՝ ի՞նչ լծակ ունի Արայիկ Հարությունյանը Փաշինյանի վրա, որ նա ինքնաոչնչացման գնով անգամ ատամներով պահում է Արայիկին, ի՞նչ է տեսել, ի՞նչ է լսել Արայիկը, որ Նիկոլին բռի մեջ է պահում։ Ի՞նչ են արել կամ ի՞նչ չեն արել»։

Լրահոս
«Շատ ցավոտ է գիտակցել, որ այլեւս մեզ հետ չես»․ Սեւակ Խանաղյան 41 մարդ է մահացել Pfizer/BioNTech պատվաստանյութով պատվաստվելուց հետո. «Իզվեստիա» Փաշինյանն ու իր «թիմը» կատարել են հավանական ու անհավանական բոլոր այն քայլերը, որոնք ամբողջությամբ բացահայտում են նրանց ապազգային էությունը․ Հասրաթյան Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ. Տիգրան Աբրահամյան Երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է լրատվամիջոցներին ԳՇ պետը բախումների չի տանում. Արա Զոհրաբյան Փաստորեն հույսերս ապարդյուն էին. Ռոբերտ Հայրապետյան Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն» Ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել Արա Սաղաթելյանին. արգելանքը հանվել է Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձաժողովի զեկույցը ի՞նչ եղավ. Արմեն Աշոտյան Որ լսում եմ Ալիևի հայտարարությունները, գիշերները չեմ քնում. Տեղի համայնքապետ Նոր նշանակում՝ Արցախում Դոլարն ու եվրոն էժանացել են Հայրենիքի փրկության շարժումն արձագանքել է Օնիկ Գասպարյանի մասին նախագահի որոշմանը Նոր թանկացում. վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ՝ դավաճանն աջակցություն չունի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց գեներալ Վրեժ Գաբրիելյանին Коммерсантъ-ը ծաղրել է Փաշինյանին. Mediaport Նախագահը որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Արցախի Կարմիր Շուկան վտանգվա՞ծ է. Ադրբեջանցիները 30 գերու վերադարձի դիմաց առաջարկություն են արել. Փաշինյանը կողմ է, ԱԳՆ-ն՝ դեմ. «Մեդիապորտ» Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Փաշինյանին հսկում էր նաև քաղաքացիական հագուստով ծառայողների մի քանի շարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության Նիկոլին նիկոլավարի հանել չի եղել ու չի լինելու. Էդմոն Մարուքյան Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյից օգնություն է խնդրել Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էդմոն Մարուքյանին Նոր մանրամասներ՝ Տեր Կյուրեղի մահվամբ վթարի գործով․ վարորդը ևս քահանա է եղել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերված մասնակիցներին ետ են տանում տուրիստական բարձրակարգ ավտոբուսներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Լսի՛ր, քո արարքը տղամարդկության ամենաստոր կետում է». Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան. «Իրավունք» Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Ոսկան Սարգսյան Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն Վերսկսվել են որոնողական աշխատանքները Ես պնդում եմ, որ «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է. Մովսես Հակոբյան. «Իրավունք» Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ 30 հազար դոլար է պահանջել անհետ կորած զինծառայողի հորից՝ խաբելով, թե գիտի որդու գտնվելու վայրը ու կարող է բերել Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan