Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ

Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին չի ճանաչում որպես Բելառուսի օրինական նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԵվրախորհրդարանը սատարում է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցների կիրառմանը, չի ճանաչում նրան՝ որպես երկրի օրինական նախագահ, ասվում է համապատասխան բանաձևի ԵԽ լիագումար նիստից հետո համաձայնեցված տեքստում:

«Մենք ընդգծում ենք, որ Եվրախորհրդարանը, համաձայն Եվրոպական խորհրդի դիրքորոշման, մերժում է օգոստոսի 9-ին Բելառուսում, այսպես կոչված, նախագահի ընտրությունների արդյունքները: Հաշվի առնելով, որ դրանք անցել են միջազգայնորեն ճանաչված բոլոր նորմերի կոպիտ խախտումներով՝ չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Նախագահ», – ասվում է փաստաթղթում:

Եվրախորհրդարանականները սեպտեմբերի 14-17-ին կայացած լիագումար նիստում քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը, Ալեքսեյ Նավալնիի իրավիճակը և Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակն Արևելյան Միջերկրական ծովում, Թուրքիայում, ԵՄ տնտեսության վերականգնման եվրոպական մեխանիզմի գործարկումը և այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում