Ռուսական կործանիչը Սև ծովի օդային տարածքում բրիտանական և ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ է որսացել

Ռուսական կործանիչը Սև ծովի օդային տարածքում բրիտանական և ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ է որսացել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսական Սու-27 կործանիչը բրիտանական և ամերիկյան ռազմական ինքնաթիռներ է որսացել Սև ծովի օդային տարածքում: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության վարչության ազգային կենտրոնին:

Կենտրոնից հայտնել են, որ ռադարները Սև ծովի չեզոք ջրերի գլխավերևում երկու թիրախ են հայտնաբերել, որոնք մոտենալիս են եղել ՌԴ պետական սահմանին:

«Ռուսական կործանիչի անձնակազմն օդային թիրախները բնորոշել է որպես Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերին պատկանող RC-135 հետախույզ-օդանավ և ԱՄՆ ռազմածովային ուժերի հիմնական հերթապահ ավիացիայի Р-8А Poseidon ինքնաթիռ և ուղեկցել է դրանք Սև ծովի օդային տարածքում»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Ռուսական օդանավի անձնակամզը թույլ չի տվել սահմանի խախտում իրականացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում