AM | RU
USD
EUR
RUB

Այս ամենի հետևում նկատելի է «Թուրքիայի մեծ ականջները». Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookՎերջին շրջանում ադրբեջանական մամուլում ակտիվացել է Արցախը որպես տարբեր ահաբեկչական կազմակերպությունների, խմբավորումների տեղակայման վայր ներկայացնելու վերաբերյալ կեղծ լուրերը։

Այս ամենի հետևում նկատելի է նաև «Թուրքիայի մեծ ականջները»։

Տարբեր ժամանակներում այս թեման առաջ է հրվել, փորձ է արվել Արցախը ներկայացնելու նաև որպես անօրինական զենքի, թմրամիջոցների շրջանառման տարածք:

Ադրբեջանի հիմնական նպատակներից է՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը հիմնավորել որպես «պայքար ահաբեկչության, թմրամիջոցների դեմ և այլն»։

Այս թեմայի ակտիվացումը նաև մեկ այլ պատճառ ունի։ Տավուշյան մարտական գործողությունների օրերին և դրանից հետո,արտերկրի տարբեր լրատվամիջոցներ հոդվածներ էին հրապարակում Թուրքիայի՝ տարբեր ծայրահեղական խմբավորումների զինյալներ հավաքագրելու գործընթացի մասին, որի նպատակը վերջիններիս Հարավային կովկաս փոխադրումն է։

Հատկանշական է, որ այս մասին իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է նաև Հայաստանի ԱԳ նախարարը։

Ըստ այդ սցենարի, նախատեսվում է, որ Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում, տարբեր ահաբեկչական խմբավորումներից հավաքագրված համահավաք ստորաբաժանումները ևս մարտի են նետելու և աջակցելու են ադրբեջանական զինուժի գործողություններին։

Արցախի ու Հայաստանի մասին կեղծ լուրեր շրջանառելով, ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են «խլացնել» իրենց դեմ ուղղված լրատվական հոսքերը և քողարկել այն ամենն ինչ իրականում իրենք են անում։

Այն, որ Թուրքիան ավելի մեծ մասնակցություն և դերակատարություն է ունենալու ռազմական գործողությունների վերսկսման հաջորդ փուլում արդեն իսկ կասկած չի հարուցում։

Դա պարզորոշ երևում է այդ երկրի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից և Ադրբեջանին հատկացվող աջակցության էական մեծացումից, իսկ թե Թուրքիայի մասնակցությունը ինչ ծավալներով և ինչ ձևով կդրսևորվի կոնկրետ մարտական գործողությունների ընթացքում, դժվար է միանշանակորեն ասել։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լրահոս
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը «Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին Իսրայելը սիրիական և լիբանանյան սահմանների երկայնքով պատերազմի մոդելավորմամբ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է մերձարևելյան երկրներում Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան Լավրովը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունն ի շահ կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման Կորոնավիրուսից մահացած 16 պացիենտներից ամենաերիտասարդը 55 տարեկան էր Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ Ադրբեջանը հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ժնևում ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն Ադրբեջանը խախտել է ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը. Շուշան Ստեփանյան Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 26 Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ) Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ն` կիրառության մեջ․ ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի գյուղերը. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին. Վահրամ Պողոսյան Խոցվել է հակառակորդի հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ) Արևելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան ՊԲ-ն գերի է վերցրել հայախոս ադրբեջանցու (Տեսանյութ) ՊԲ-ն ոչնչացնում է թշնամու զրահատեխնիկան (տեսանյութ) Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում Այսօր երեկոյան Ամենայն Կաթողիկոսը հանդես կգա ուղերձով «Իմամ Զաման» մեխանիկական բրիգադին Իրանում հանձնարարել են ապահովել Խոդաաֆարինի անվտանգությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan