Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում

Սորոսական շրջանակնե՞րն են  Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am2020թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 78 հոդված, որոնցից 23-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 51-ը՝ չեզոք։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։

Ըստ մամուլի` ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանի ղեկավարման շուրջ արկածային սկանդալները չեն պակասում: 2020թվականի մայիսից Զարուհի Բաթոյանի տասնյակից ավելի խորհրդականների ցանկը համալրվում է ևս մեկ խորհրդականով,երիտասարդ կոմպոզիտոր՝ Ալբերտ Աբգարյանով, ով հանրության որոշ մասին հայտնի է «Սերժի Աբո» մականունով: Հիշեցնենք, որ նա 2004 թվականին, ԲՈՒՀ-ն ավարտելով, մինչև 2009 թվականը աշխատել է ՀՀ ԱԺ-ում՝ որպես իրավաբան: Շուրջ 8 տարի՝ 2009-2017 թթ.-ին, աշխատել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունում:

Մամուլն, անդրադառնալով նախարարի կադրային քաղաքականությանը, գրել է. «Կրթության եւ առողջապահության սահմաններն ովքե՞ր են պահում, ովքե՞ր են զբաղվում Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմամբ, միջազգային կառույցներում Հայաստանի շահերն առաջ մղելու գործով: Նշածս բոլոր ոլորտներում խայտառակ վիճակ է:

Մի կառավարություն, որ իր կազմում ունի Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, Զարեհ Սինանյան, մի կառավարություն, որ ԱԺ-ում ունի կատարյալ թերուսների եւ անգրագետների միատարր եւ կայուն մեծամասնություն, մի կառավարություն, որ խաղալիք է դարձել օտարերկրյա գործակալների եւ սորոսական թափթփուկների ձեռքին, պետք է անհապաղ հրաժարական տա եւ գլխիկոր հեռանա»:

Մամուլի մեկ այլ հրապարակման մեջ ասված է․ «Զարուհի Բաթոյանի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելուց մինչ օրս նրա ղեկավարած կառույցում արձանագրվել են պաշտնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր:

Սակայն, ինչպես երևում է, նախարարը իր կառույցում տիրող կոռուպցիոն վակխանալիայի համար որևէ պատասխանատվություն չի կրելու` հերթական անգամ ջրից չոր դուրս գալով: Իսկ գուցե սորոսական շրջանակների հետ սերտ կապերն են պատճառը, որ նախարար Բաթոյանին ջրից չոր են դուրս բերում:

Չի բացառվում նաև, որ Բաթոյանին չեն հեռացնում, քանի որ նա չի կատարել իր գլխավոր միսիան՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար անհրաժեշտ հիմքերի և մթնոլորտի ստեղծումը»:

«Մեդիա պաշտպան»

Հետևեք մեզ նաև Telegram-ում