Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ)

Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԱմուլսարի հարակից համայնքի բնակիչները կառավարությանը հրավիրում են համայնք՝ ծանոթանալու իրավիճակին ու մարդկանց խնդիրներին:

«Ամուլսարի հանք – նախաձեռնող խումբ» ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյութում բնակիչներից Վիրաբ Հովհաննիսյանը պատմում է, որ «Լիդիան Արմենիա»-ն ջերմոցներ է սարքել շատերի համար. «Բերքն ինքը կգնի, բոլորի համար լավ կլինի»:

«Աշխարհը հանքարդյունաբերությունով է ապրում: Գյումրիից գալիս են «Լիդիան»-ում աշխատելու:

Ասում են՝ թունավոր է, ուրան կա՝ սուտ է»:

«Որևէ պետական մարմնի աշխատող՝ պատգամավոր, նախարար, մեկ անգամ չի այցելել Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք, Սարավան, որ հասկանա, թե էս համայնքներում իրական իրավիճակն ինչպիսին է: Պետք է գան, խոսենք։ Մենք հրավիրում ենք իրենց: Թող գան խոսեն մարդկանց հետ, տեսնեն՝ մարդիկ ինչո՞վ են ապրում, ի՞նչ խնդիրներ ունեն։ Եվ, առհասարակ, ի՞նչ է կատարվում այս համայնքում»,- նկատեց բնակիչներից Աննա Ներսիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում