«Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին

«Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԹե ինչ ղալաթներ է արել Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում, ինչն է ճիշտ արել, ինչը սխալ՝ իր, իր թիմի և այդ ժամանակահատվածի այլ ընդդիմադիր գործիչների խնդիրն է:

Այն, որ նա այլևս ու դեռևս երկրի վարչապետն է, իր կառավարման ու աղաղակող սխալների բեռն ու վճարվելիք գինը արդեն մեր, հայ հասարակության, խնդիրն է:

Ասածս ինչ է. քո և քո թիմի հաշվին ինչ ղալաթ ուզում ես արա, որտեղ ուզում ես «ձեր գեղեցիկ գլուխները» խփեք:

Սակայն մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը: Կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ես:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում