«Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել

«Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԱյսօր «Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ։

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կուսակցության դիրքորոշումներին և կազմակերպչական խնդիրներին՝ կապված Հայաստանի ներքաղաքական դաշտում առողջ, ազգային ուժերի միջև համագործակցային մթնոլորտ ձևավորելու հետ։

Հստակեցվեցին նաև «Հայրենիք»-ի հետագա անելիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցությունը համալրվում է մեծաթիվ նոր անդամներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում