Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության մասնակիցներից

Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության մասնակիցներից

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության գործի մասնակիցներից: Հայտնում է Tasnim գործակալությունը:

Ավելի վաղ ամերիկյան Politico թերթը հաղորդել էր, որ իրանական ծառայությունները դավադրություն են նախապատրաստում Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) Ամերիկայի դեսպան Լանա Մարկսի սպանության շուրջ՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Սուլեյմանիի ոչնչացմանը:

«Պարոն Թրամփ, վրեժխնդրությունը մեր մեծ գեներալի համար՝ իրական է և լուրջ: Կարծում եք՝ մեր եղբոր և նահատակի արյան համար մենք հարված կհասցնե՞նք Հարավային Աֆրիկայում կին դեսպանին», – ասել է Սալամին:

Նրա խոսքով՝ Թեհրանը պատասխանել է նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի դեր են խաղացել «այս մեծ մարդու» սպանության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում