AM | RU
USD
EUR
RUB

Հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ամեն ինչ իրականում շատ պարզ է․ նախկինում ճգնաժամ չի եղել բացարձակապես, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխություններին», որոնք ակնհայտորեն Սահմանադրությանը հակասող ճանապարհով են իրականացվել, հաջորդեց սահմանադրական ճգնաժամ, որն այս պահին էլ ես չեմ կարող ասել, որ հաղթահարվել է, որովհետև ՍԴ-ն 2020 թվականի հունիսի 18-ից ի վեր որոշում չի կարողացել կայացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՍԴ դատավորների ընտրությամբ ՍԴ-ում ճգնաժամը լուծվեց:

Իսկ թե ինչ կլինի հաջորդիվ, Վարդևանյանը նշեց, որ կան որոշակի լեգիտիմության հետ կապված խնդիրներ, ժամանակը ցույց կտա, թե ինչ կարող է լինել:

Դիտարկմանը՝ իշխանությունը հակառակն է պնդում, այդ նախկինում կար լեգիտիմության հետ կապված խնդիր, որ ՍԴ նախկին նախագահը իրավունք չուներ ՍԴ նախագահ լինել, Վարդևանյանն ասաց. «Այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Դա իրավական հարց է, իսկ իրավական հարցերի պատասխանները իրավական ճանապարհով է պետք ստանալ, այլ ոչ թե քաղաքական կամ այլ բնույթի գնահատականներով»:

Վարդևանյանը պնդեց՝ սահմանադրական և իրավական տեսանկյունից որևէ խնդիր՝ լեգիտիմության, օրինականության, ՍԴ-ն չի ունեցել բացարձակապես: «Նույնիսկ միջազգային փորձի տեսանկյունից ՍԴ կազմը իրենից ենթադրում էր բավականին հարմոնիզացված կազմ, այնքանով, որ 96 թվականի ձևավորման պահից կային դատավորներ, որոնք պաշտոնավարել են, դրանով իսկ իրենց անկախության մակարդակը շատ ավելի բարձր էր: Այսօր ունենք մի իրավիճակ, որ ՍԴ կազմի գերակշիռ մեծամասնությունը քաղաքական գործընթացներով պայմանավորված է ձևավորվել, ոչ թե սահմանադրական տրամաբանությունից բխող ճանապարհով»,- շեշտեց փաստաբանը:

Իսկ թե ինչ կարծիք ունի ՍԴ նորընտիր դատավորների մասին, Վարդևանը խուսափեց այս պահին կարծիք հայտնելուց: «Որոշ նորընտիր դատավորների ճանաչում եմ, մի քանիսի գործունեությունը գիտեմ և կարող եմ մի բան ասել՝ ՍԴ դատավորների թեկնածուների ելույթները լսեմ եմ ԱԺ-ում, մի քանիսը բավականին զսպված և հավասարակշիռ ելույթներ էին, կային նաև ելույթներ, առանց կոնկրետացնելու, թե ում մասին եմ ասում, որտեղ ակնհայտ հենց սահմանադրական մոտեցումների խեղաթյուրում էր նկատվում»,- նշեց նա:

Վարդևանյանի խոսքով՝ դատական համակարգը շատ ավելի զուսպ, հավասարակշիռ համակարգ է և ցնցումներով միայն հետ է գնում և երբեք առաջ չի գնում այդ ցնցումներով: «Եթե ուսումնասիրեք այն ռեֆորմները, որոնք նախկինում տեղի են ունեցել, եղել են շատ լավ ռեֆորմներ, եղել են նաև ռեֆորմներ, որոնցից հենց նախաձեռնողները հրաժարվել են: Օրինակ՝ ժամանակին, երբ ստեղծվեց շատ կտրուկ մոտեցմամբ մասնագիտացված դատարաններ՝ քրեական և քաղաքացիական, շատ կարճ ժամանակ անց դրանից հրաժարվեցին հենց նախաձեռնողները, որովհետև դատական համակարգը, միջազգային լավագույն փորձն էլ է դա հուշում, կտրուկ փոփոխություններով դրական արդյունքի չի հասնում, դատական համակարգի խնդիրներն այնքան պարզ և հստակ են, որոնցից և ոչ մեկը, սակայն, վերաբերելի չէր ՍԴ-ին»,- նկատեց նա:

Փաստաբանն ընդգծեց, որ ամենահիմնականը դատավորների թվաքանակի խնդիրն է. «Մենք խնդիր ունենք դատավորների գերծանրաբեռնվածության, որի մասին չի խոսվում, այդ խնդիրներն է պետք լուծել: Դատավորների աշխատավարձի վարձատրության չափը պետք է կտրուկ վերանայվի: Եթե ուսումնասիրենք նույն ԱՄՆ-ի փորձը, դատավորները ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաներից են, նույնիսկ գործադիր իշխանությունում բարձր պաշտոններ զբաղեցողներից ավելի բարձր են վարձատրվում, և դա ճիշտ է ու արդար է: Մենք այսպիսի խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք և հավատացեք՝ ՍԴ-ում չէր, որ կար այդ խնդիրը: ՍԴ-ն մշտապես հստակ ժամկետներում է որոշումներում կայացրել, այլ ոչ թե ողջամիտ ժամկետում՝ ինչպես ընդհանուր իրավասության դատարաններում է լինում: ՍԴ-ն 96 թվականից անցել էր կայացման լրջագույն ճանապարհ և այդ պայմաններում այդպիսի վերաբերմունքը բարձրագույն դատարանի նկատմամբ չի կարող խոսել դրական մոտեցման մասին: Էլ չասեմ, որ, իհարկե, նույն ՍԴ-ում երեք նոր դատավոր ընտրվեց այն պայմաններում, որ, օրինակ՝ Ալվինա Գյուլումյանի լիազորությունների դադարեցման հարցը առնվազն վիճահարույց է»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ շատ մասնագետներ նշում են՝ նման պայմաններում ՍԴ դատարանի դատավորներ ընտրված մարդիկ չեն կարող լիարժեք արդարադատություն իրականացնել ՍԴ-ում, կիսո՞ւմ է այս կարծիքը, Վարդևանյանն արձագանքեց. «Ես առհասարակ կատեգորիկ գնահատականներ չեմ սիրում հնչեցնել, կարող եմ մի բան ասել՝ իրավունքի տեսության մեջ կա մի սկզբունք՝ երկու սխալը երբեք ճիշտ չի լինում: Եթե դու ուզում ես նույնիսկ ճիշտ և դրական նպատակի հասնել սխալ ճանապարհով, հենց այդ ճիշտն ու դրականը դրանից տուժում են և տուժում են այն աստիճան, որ դառնում է կրկին սխալ: Այս պայմաններում, երբ մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի ճանապարհով տեղի ունեցան սահմանադրական փոփոխությունները, որոնք վերաբերում էին ՍԴ-ին ինքնին արդեն ստվերում են ցանկացած հնարավոր դրական փոփոխությունը: Այս պայմաններում դժվար է պատկերացնել՝ ինչպիսի զարգացումներ ենք ունենալու»:

Հարցին էլ՝ այս ամբողջ փոփոխություններից հետո, բացի այդ երեք անձին ՍԴ-ում փոխելուց, ի՞նչ ունեցանք, նա ասաց, որ իր համար ՍԴ-ն երբեք անձերով պայմանավորված կառույց չի եղել, այլ իր գործունեությամբ, իր որոշումներով, դրանց ուսումնասիրություններից ելնելով է, որ պետք է պատկերացում կազմվեր ՍԴ-ի մասին: «Երբ, օրինակ՝ շատ խոսվում է բարոյական վնասի ինստիտուտի մասին, Հայաստանում այն առհասարակ գոյություն չուներ մինչև ՍԴ-ն, կարելի է ասել պարտադրեց ԱԺ-ին ընդունել դրա վերաբերյալ երաշխիքները և կառուցակարգերը, քանի որ դրա բացակայությունը որակվել էր հակասահմանադրական, հետևաբար անձերով չպետք է դիտարկել ՍԴ-ն, իսկ արդյունավետության գործունեության տեսանկյունից պետք է կրկին հիշեցնեմ, որ հունիսի 18-ց ի վեր ՍԴ-ն որոշում չի կարողացել ընդունել: Վերջին շրջանում ՍԴ որոշումների վերաբերյալ պարզապես մասնագիտական համայնքին է պետք հարցնել՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մոտեցումները որակական և բովանդակային առումով շատ ավելի նմանվել էին հենց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, ինչը միայն դրականի մասին է վկայում: Այսինքն՝ մենք այդտեղ էլ ունեինք բավականին լուրջ դրական դինամիկա»,- ընդգծեց փաստաբանը:

Լրահոս
Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման Ադրբեջանը, կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել «Ժողովուրդ»․ Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Հայաստանի Հանրապետություն». Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին Հարավային ուղղությամբ հայկական ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի խոշոր ստորաբաժանում. ՀՀ ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan