Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք: Այս մասին Արարատի մարզում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«120 հազար ընտանիք պահող մարդ արտագնա աշխատանքի չի գնացել, օրավարձով աշխատողները չեն աշխատում, այսօր շրջանառությունը պակասել է: Պետությունը պետք սուբսիդավորի և մեկ տարվա կտրվածքով պետք է փակի ժողովրդի վարկերը»,– ասել է նա:

Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այսօր պետությունը 1 միլիարդ 400 միլիոն պետական պարտքն ավելացրել է, ո՛չ աշխատատեղ է բացել, ո՛չ էլ մարդկանց տոկոսներն է ներել:

«Պետությունը կարող է դիմի Համաշխարհային բանկ, 1 միլիարդ գումար բերի ու ժողովրդին բաժանի, գոնե ամեն ընտանիքի 2000 դոլար փող տան, մարդիկ իրենց ձմեռն անցկացնեն: Որ իմ ժողովրդի վիճակը լավ չլինի, իմ երեխեքի վիճակն էլ լավ չի լինի»,- ասել է նա:

ԲՀԿ ղեկավարը նաև անդրադարձել է Արցախի հարցին: «Բանակցություններում պետք է դրվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը»,- նշել է նա:

Գագիկ Ծառուկյանը նկատել է, որ Արցախի հարցում կոնկրետ բան չգիտենք` ինչ են պայմանավորվել, ինչ են քննարկել: «Այ ձեր ցավը տանեմ, մեր առաջնայինը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հարցն է, Ղարաբաղի ժողովուրդը այդ հարցը կարգավորել է, Ղարաբաղը 30 տարի անկախ է, մնում է միջազգային ճանաչման հարցը»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում