Ամենաարդյունավետ նիհարելու միջոցը՝ առանց դիետաների

Ամենաարդյունավետ նիհարելու միջոցը՝ առանց դիետաների

Բարսելոնայի «Ալիմմենտա» կլինիկայի սննդաբան Ադրիանա Օրոսն հայտնել է՝ որն է նիհարելու ամենաարագ և ամենահեշտ միջոցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով «ափսեի մեթոդը» օգնում է հասկանալ, թե քանի տիպի սննդամթերք կարող է ներառվել սննդակարգում:

«Ափսեի կեսը պետք է լինի բանջարեղեն, հում կամ եփած: Մյուս մասի քառորդ հատվածը պետք է պարունակի բարձր կենսաբազմազան սպիտակուցներ, ինչպիսիք են ձուն, սպիտակամիսը, ծովամթերքը, ձուկը կամ լոբազգիները: Մյուս քառորդը բաժին է ընկնում բարդ ածխաջրերին, ինչպիսիք են մակարոնեղենը, բրինձը, կարտոֆիլը կամ հացահատիկը։ Իսկ մյուս մասը պետք է լցնել փոքր քանակությամբ առողջ ճարպերով, ինչպիսիք են ավոկադոն, ընկույզը կամ սերմերը»,– հայտնել է նա։

Ճաշացանկը համակարգելու համար Օրոսը նախ առաջարկում է հում կամ եփած բանջարեղեն վերցնել, որոնք ցածր կալորիականություն ունեն, բայց կերակուրը հագեցնող են դարձնում: Այնուհետև նա առաջարկում է ավելացնել սպիտակուցներ և ածխաջրեր. դրանց քանակը կախված է ամենօրյա էներգիայի ծախսից, և կերակուրը լրացնել առողջ ճարպերով:

Այնուամենայնիվ, սննդաբան Էլիսա Էսկորիխուելան էլ նշում է, միշտ չէ, որ մարդիկ հիշում են բարդ ածխաջրեր սպառելու կարևորությունը, օրինակ՝ հացահատիկային հաց օգտագործելը: Մեկ այլ սխալն էլ այն է, որ սպիտակուցներով սխալ սնունդ է ընտրվում, օրինակ՝ վերամշակված սնունդը. այն հարուստ է շաքարով, աղով և հագեցած ճարպով:

Օրոսն էլ ասում է, որ մարդիկ հաճախ մոռանում են սննդի բազմազանության մասին. միսն ավելի հաճախ են ուտում, քան ձուկը, ծովամթերքը կամ լոբազգիները:

Նա բացատրել է, բանջարեղենի վրա հիմնված ճաշացանկը օգնում է արագ նիհարել, քանի որ այն հագեցած է մանրաթելերով և ջրով, իսկ սպիտակուցներն ունեն բարձր կենսաբանական արժեք: Իսկ օգտագործվող ածխաջրերը պետք է բարդ լինեն և դանդաղ լուծվեն ջրի մեջ: Այս ամենը նրանց թույլ է տալիս ավելի հագեցնող լինել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում