Մահացել է առողջապահության նախկին նախարարը

Մահացել է առողջապահության նախկին նախարարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՄահացել է առողջապահության նախկին նախարար, Այրվածքաբանության կենտրոնի նախկին ղեկավար, ՀՅԴ անդամ Նորայր Դավիդյանը։

«Ցավալի լուր. դժվար է հավատալ, մահացել է տաղանդավոր բժիշկ՝ այրվածքավան, բ.գ.դ., ազնիվ և ազնվական մարդ, մեր գաղափարական ընկերը՝ Նորայր Դավիդյանը: 2003-2007թթ. նա ՀՀ Առողջապահության նախարարն էր, մինչ նոր Հայաստանը ղեկավարում էր Այրվածքաբանության կենտրոնը»,- ֆեյսբուքյան իր էջում գույժը հրապարակել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

Նորայր Դավիդյանը ծնվել է 1950 թ. հունվարի 24-ին Երևանում։ Բժշկական գիտությունների դոկտոր է։ 2003-2007 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարը։

Աշխատանքային գործունեությունը՝

1973-1995թթ.- Երևանի թիվ 6 կլինիկական հիվանդանոցի այրվածքային բաժանմունք` վիրաբույժ

1982-2003թթ.- ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ այրվածքային վիրաբուժության գծով

1985-1991թթ. Մանկական այրվածքաբանության բաժանմունքի վարիչ

1991-1995թթ. Այրվածքների կենտրոնի ղեկավար

1995-2003թթ. ՀՀ Առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի ղեկավար

1996թ. – ՀՀ ԳԱԱ «Ծանր այրվածքների բուժումը» գիտական թեմայի ղեկավար

2003-2007թթ. ՀՀ Առողջապահության նախարար

2008թ. առ այսօր`ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն

Այլ տվյալներ

1976- 7980թթ.- այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտում

1996թ. այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Նյու Յորքի Կոռնելիի անվան համալսարանում

Հանդիսացել է միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ներկայացրած ծրագրի

«A – 948» գիտական թեմայի ղեկավար-մենեջեր

Հեղինակ է 72 գիտական աշխատության և 8 մեթոդական առաջարկություն

Հանդիսանում է

Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամ, ակադեմիկոս /2003/

Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկիական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս /2003/

Բնապահպանության և կենսաապահովման անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս /2004/

Որոշ պարգևներ

Հանովերի բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի կողմից «Ռոբերտ Կոխի» շքանշան /2005/

«Ռենտգենի անվան մեդալ» /2003/

«Ռուդոլֆ Վիրխովի անվան մեդալ» /2003/

Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկիական գիտությունների ակադեմիայի «Ոսկե մեդալ» /2004/

Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Ոսկե մեդալ» /2005/

1992թ. ստացել է շնորհակալագիր ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի կողմից, հումանիտար օգնության կազմակերպման մեծ աշխատանքներ կատարելու համար

2005թ. ստացել է շնորհակալագիր Ազատամարտի վետերանների միության կողմից

2011թ. ստացել է «Դրաստամատ Կանայան» մեդալ ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Օհանյանի կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում