Ռուսաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» զորավարժությունները

Ռուսաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի հարավային զորավարժարաններում մեկնարկել են «Կովկաս-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ ավելի քան 80 հազար մարդու մասնակցությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հիմնական զորավարժությունները մի շարք զորավարժարաններում տեղի են ունենալու սեպտեմբերի 21-26-ը: Բացի այս Սև և Կասպից ծովերի ջրերում գործողություններ կիրականացնեն նաև Սևծովյան և Կասպիցծովյան նավատորմերը, որոնց կմիանան նաև իրանական ռազմանավերը:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը հատուկ ուշադրություն կդարձնեն թևավոր հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին, ինչպես նաև ռազմական գործողությունների արագ փոփոխությանը:

Նշվում է, որ որպես դիտորդ հրավիրված են Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի Լանկայի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում