AM | RU
USD
EUR
RUB

Ավելի քան հնարավոր է թուրքական օդային տարածության փակումը ՀՀ համար․ «Վերնատուն»

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՍեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի հերթական քննարկումը, որն այս անգամ նվիրված էր Հայաստանի հարակից տարածաշրջաններում, հատկապես ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական խնդիրներում Թուրքիայի կտրուկ ակտիվացող ագրեսիվ քաղաքականությանն ու գործողություններին: Այս մասին հայտնում են «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի լրատվական ծառայությունից։

«Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների աշխարհաքաղաքական վտանգավոր հետևանքներին։ Փաստվել է, որ դրանք ուղեկցվում են ռազմական բաղադրիչի ակտիվ կիրառմամբ և նոր մարտական գործողությունների դիմելու սպառնալիքներով։

Ընդգծվել է, որ եթե մինչ այս Թուրքիան իր սահմաններից դուրս ռազմական ներկայություն ուներ միայն հյուսիսային Կիպրոսում, հիմա արդեն թուրքական զինուժը տեղակայված է Սոմալիում, Քաթարում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Ադրբեջանում (Սիրիայում, մասնավորապես, դրանց թիվը գերազանցում է 20 հազարը), և Անկարան չի թաքցնում, որ մեծ տարածաշրջանում ռազմաքաղաքական բազմակողմ ազդեցության համար պայքարում պատրաստ է դիմելու ամենակոշտ քայլերի։

Քննարկվել են նաև Թուրքիայի հարաբերությունների զարգացումները Ռուսաստանի, Իրանի, Իսրայելի հետ, նրա աճող քաղաքական ակտիվությունը Լիբանանում։

Նշվել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի հանդուգն պահվածքը պատերազմի իրական սպառնալիք է ստեղծել Հունաստանի և Կիպրոսի համար։ Այստեղ նա օր-օրի ավելացնում է իր ռազմական ներկայությունը` հարաճուն լարվածություն առաջացնելով նաև Իսրայելի, Եգիպտոսի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների հետ հարաբերություններում։ Ընդ որում, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության համար խոչընդոտ չէ այն իրողությունը, որ հակամարտություն է բորբոքում ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հետ, ինչը լուրջ հարված է Հյուսիս Ատլանտյան դաշինքին։

Մանրամասն քննարկվել են մեր տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծվել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների խիստ բացասական ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի վրա, դիտարկվել են թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության նոր զարգացումներն ու միտումները և Հայաստանի ու Արցախի համար դրանցից բխող նոր սպառնալիքները։

Արձանագրվել է, որ պաշտոնական Երևանի` ոչնչով չարդարացված սպասողական, կրավորական պահվածքը խրախուսում է Էրդողանին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա այնպիսի անմիջական քաղաքական ազդեցություն ձեռք բերելու, որը նախընթաց 30 տարում չի հաջողվել Թուրքիային: Ավելին, օգտվելով հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախումից, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից հետո Թուրքիան զորախումբ է տեղակայել Ադրբեջանում, ներառյալ Նախիջևանում և պաշտոնապես իրեն հայտարարել ԼՂ հակամարտության կողմ։

Այն, որ Թուրքիան դե ֆակտո և դե յուրե ԼՂ հակամարտության կողմ է՝ հայտնի է դեռ 1993 թվականից, երբ Հայաստանը ենթարկեց տրանսպորտային ու տնտեսական շրջափակման, որն ըստ միջազգային իրավունքի՝ թշնամական գործողություն է։

Քնարկման մասնակիցները նշել են, որ իրեն պաշտոնապես հայտարարելով ԼՂ հակամարտության կողմ` Թուրքիան առաջացնում է որակապես այլ իրավիճակ և փորձում ուղղակիորեն ազդել ԼՂ հակամարտության բանակցային գերծընթացի վրա, ռազմաքաղաքական միջամտությամբ փոխել Հարավային Կովկասի անվտանգության համակարգը, էապես խախտել փխրուն հավասարակշռությունը մեր տարածաշրջանում: Իրադարձությունների նման սպառնալի ընթացքը ավելի քան հավանական է, և չպետք է բացառել Մերձավոր Արևելքի օրինակով մեր տարածաշրջանը ապակայունացնելու թուրքական ծրագրի գոյությունը:

Հանձնաժողովը համարել է, որ ավելի քան հնարավոր է Հայաստանի նկատմամբ հերթական, լրացուցիչ թշնամական քայլ՝ թուրքական օդային տարածության փակումը Հայաստանի համար, ինչն Անկարան իրականացնում էր1993-94թթ․։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը դեպքերի այսպիսի զարգացումը համարում է անթույլատրելի և տեսնում դրա աննախադեպ սպառնալիքները երկու հայկական պետությունների համար։

Հանձնաժողովը հույս է հայտնել, որ իրավիճակի թելադրանքով պաշտոնական Երևանը հարցն անհապաղ քննարկման առարկա կդարձնի միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, կբազմապատկի իր դիվանագիտական, ռազմաքաղաքական, միջազգային, տեղեկատվական ու քարոզչական ջանքերը և օգտագործելով Հայաստանի ու Սփյուռքի ներուժը՝ կստեղծի անվտանգային պետական ու հասարակական նոր գործուն ինստիտուտներ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը զսպելու և արդյունավետ կերպով չեզոքացնելու նպատակով»,- նշված է «Վերնատան» հայտարարության մեջ։

Լրահոս
Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրոպական խորհրդարանի կուսակցությունները կոչ են արել ԼՂ-ում հրադադարի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանել Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել «Մոսկվան պատրաստ է Փարիզի և այլ գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում ամենասերտ փոխգործակցությանը»․ Պուտին Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը Զինծառայողները ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների. ՊԲ Արցախի դեմ այս պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս 5 զինծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել ՄԻԵԴ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել». Պուտին Ռուսաստանը խորապես մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ Թուրքիան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանին, այլև քաղաքակրթությանը. Ռուբեն Մելքոնյան Մոսկվայում մեկնարկել են Թեհրանի՝ ԼՂ կարգավորման հարցով նախաձեռնության վերաբերյալ ռուս-իրանական բանակցությունները «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության Իրանը վերանորոգում է Նաթանզի միջուկային կենտրոնը. Associated Press ԵՄ-ն մինչև տարեվերջ գնահատական կտա Թուրքիայի այժմյան վարքագծին. Եվրոպական խորհրդի նախագահ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել Հայաստանին Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմիններ Սիրիա է ուղարկվել ԼՂ մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR Շուշիի այսօրվա հրթիռակոծության հետևանքները . ֆոտոշարք ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման․ ՀՀ ԱԳՆ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից Ադրբեջանը թքած ունի իր դիակների վրա․ ՊԲ (տեսանյութ) «Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարար Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա, կան ավերածություններ․ ԱԻՊԾ Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. ֆոտոշարք Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները․ Արցախի ՊԲ ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383 դեպք Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է «Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու». Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհի անուն «Ժողովուրդ». Արցախի միջազգային ճանաչումը ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացի միակ ճանապարհն է․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դրել իր ուխտադրուժ կեցվածքը. Զոհրաբ Մնացականյան Ստեփանակերտում ադրբեջանական ուժերի կիրառած «Սմերչից» վիրավորվել է 2 քաղաքացի. մանրամասներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan