Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու Հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու Հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՀայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 936 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ գրանցված նման դեպքերի թիվը 287 է։ Սեպտեմբերի 21-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1223-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 29 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42637, փաստացի բուժվողներինը՝ 3692 (մեկ օրում ավելացել է 86-ով):

Մեկ օրում արվել է 1633 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 265241 թեստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում