AM | RU
USD
EUR
RUB

Մեր հայրենիքը չի կարող գնալ կործանման ճանապարհով, թույլ չե՛նք տա, նույնիսկ եթե անհավասար մարտի բռնվենք. Արթուր Վանեցյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։

«Այսօր փառահեղ տոն է. 29 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը միաձայն «այո» ասաց անկախ պետականությունը վերականգնելու համազգային վճռականությանը՝ հավատով, որ ստեղծելու ենք ժողովրդավարական, տնտեսապես հզոր, անվտանգ ու մրցունակ պետություն։

Հայրենիքը, պետությունը և պետականությունը բարձրագույն արժեքներ են։ Հազարամյակներ շարունակ մենք պայքարել ենք՝ տեր կանգնելու մեր ինքնությանը և պահպանելու մեր տեղն ու դերը աշխարհի քարտեզի վրա։ Իսկ անկախ պետականությունը և ազգային ինքնությունն ընդամենը բարեհունչ բառակապակցություններ են, եթե դրանց ողնաշարն անառիկ սահմանը չէ, համախմբված, խոհեմ ժողովուրդը, ամրակուռ ու մարտունակ բանակը, անսասան եկեղեցին, անխոցելի լեզուն և մշակույթը, ամուր ընտանիքը։ Բավական է դիպչել ազգապահպան այս շղթայի օղակներից թեկուզ մեկին, որպեսզի վտանգենք այն, ինչ ձեռք ենք բերել դարավոր պայքարի և սրբազան հողի համար զոհաբերված կյանքերի գնով։

Սեպտեմբերի 21-ը ոչ միայն անցած ճանապարհը վերաարժևորելու, վրիպումները դիտարկելու, ձեռքբերումներով հպարտանալու, այլև խոնարհումի օր է։ Սա այն օրն է, երբ պետք է հարգանքի տուրք մատուցենք Հայրենիքի՝ նաև արցախյան սահմաններն իրենց արյամբ անխոցելի պահած մեր հերոսների հիշատակին, որոնցից շատերը չէին հատել այսօրվա անկախ Հայաստանի տարիքի շեմն անգամ։

Երիտասարդությունն այն տարիքն է, երբ ուզում ես, կարողանում ես և համարձակվում ես։ Եվ այո՛, պետք է օգտվել տարիքի առավելություններից։ Սակայն խոհեմ սերնդին է բնորոշ իմաստունին լսելու, փորձառուի կարծիքը հարցնելու, շրջահայացի խորհուրդները հաշվի առնելու քաջությունը։

Սնապարծությունն ական է, արատ, որը կործանում է նրան, ով նվաստացնում է իրենից խելոքին, փակում ականջները քննադատության առջև, սեփական գործողությունները չի վերլուծում և ամենակարևորը՝ ժամանակին կանգ չի առնում։

Որքան ազգանվեր, լրջախոհ ու պատասխանատու կառավարումը կարող է լինել փրկարար, նույնքան ապազգային, անփույթ ու իմաստակին վայել վարքագիծը կարող է լինել կործանարար։ Իսկ մեր հայրենիքը չի կարող գնալ կործանման ճանապարհով։ Թույլ չե՛նք տա, նույնիսկ եթե անհավասար մարտի բռնվենք։

Հաղթում է նա, ով ապավինում է խելքին, փորձին, ուժին ու ամենակարևորը՝ ազգային ոգուն և Աստծուն։ Իսկ Աստված օրհնում է արդարի ճանապարհը։

Շնորհավո՛ր, Անկա՛խ Հայաստան։
Շնորհավո՛ր, Անկա՛խ Հայաստանի քաղաքացի։
Շնորհավո՛ր, աշխարհասփյու՛ռ հայություն»։

 

Լրահոս
Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին Հարավային ուղղությամբ հայկական ուժերի գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի խոշոր ստորաբաժանում. ՀՀ ՊՆ Այս պատերազմը նախաձեռնել է Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու իր երազանքին հասնելու նպատակով․ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության ռեժիմի (տեսանյութ) Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ 1800 դոլար և Թուրքիայի քաղաքացիություն․ «Նովայա գազետա»-ն նոր մանրամասներ է հայտնում Ադրբեջանն ընտրել է պատերազմի տարբերակը. Զ․ Մնացականյանը՝ «Դոյչե Վելլեին» Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ղարաբաղի կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ը ներգրավելու հավանականությունը Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ. ՀՀ ՄԻՊ Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է․ Արծրուն Հովհաննիսյան Թուրքիայի հաջորդ թիրախը կարող է դառնալ Կիպրոսը․The Jerusalem Post Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Ռոհանին Էրդողանին կոչ է արել ԼՂ հարցով աջակցել բանակցային գործընթացի վերականգնմանը Հայերը բողոքի ակցիա են անում Ստրասբուրգում` ՄԻԵԴ֊ի դիմաց.ուղիղ Արցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 27 զոհի անուն Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի Ադրբեջանը ԼՂ-ում կասետային զինամթերք է կիրառել. Human Rights Watch ՊԲ-ն ներկայացրել է թշնամու զինտեխնիկայի ոչնչացման հերթական տեսանյութը ՌԴ-ում Իրանի դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին Ադրբեջանցիները սոցցանցերում գրում են «Ազգային հերոսի» կոչում ստացած գնդապետ Շյուքյուր Համիդովի սպանվելու մասին «Իրատես». Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին Այս պահին հրետակոծվում են Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան. Արցախի ԱԻ Պետական ծառայություն Ներկայումս տեղային մարտեր են ընթանում բոլոր ուղղություններում. ՊԲ «Ժողովուրդ»․ Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները «Փաստ». Պատմական այս փուլում միասնականությունն այլընտրանք չունի․ անհրաժեշտ է ձևավորել նոր մշակույթ «Հրապարակ». Պատգամավորներ են գործուղվում Վրաստան «Փաստ». Ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհի անուն Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan