Սեպտեմբերի 22-ին որոշ մարզերում գազ չի լինի

Սեպտեմբերի 22-ին որոշ մարզերում գազ չի լինի

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի մի հատվածի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գագարին, Վարսեր համայնքների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի կենտրոնական թաղամասի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում