Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա

Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով գեներալ-մայորի ու գեներալ-լեյտենանտի կոչումենր են շնորհվել.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի ՔՈՉՈՒՆՑԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Պողոսի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաս-տանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Արմոյի ՇԻՐԻՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Իվանի ԼԱԼԱՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում