AM | RU
USD
EUR
RUB

50 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մոտավորապես 50 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Ավելի վաղ հաղորդվել էր թունավորման 33 դեպքի մասին։

«Անգամ երեկվա դրությամբ բոլորը լավ էին զգում ու ավելի շատ գործ ունենք սննդային խանգարման հետ, որովհետև մարդիկ ջերմություն չեն ունեցել, աղիներն է խանգարվել։ Պարզվեց, որ ավելին է թիվը, որովհետև մարդիկ կային, որոնք արդեն հերթափոխը հանձնելուց հետո գնացել էին։ Զանգահարել ենք, իմացել, որ փորլուծություն ունեն։ Ուսումնասիրություն արեցին մեր համաճարակաբանները՝ պարզվեց դեպքերը մոտ 50-ն են, որից ութը պացիենտ, 42-ը՝ բուժաշխատողներ են»,- ասաց Ծովինար Խաչատրյանը։

Հաշվի առնելով, որ բոլորը նույն գանգատներն են ունեցել, մասնագետները սննդի հիմքով են ուսումնասիրություն սկսել։ Ծովինար Խաչատրյանը կարծում է, որ չէին կարող միանգամից բոլորը մրսել։ Վարկածն ի սկզբանե սննդի հիմքում է դրված եղել։

«Երբ հիվանդանոցը վերածվեց ինֆեկցիոնի,կանոններից էր՝ արգելել դրսից սնունդ բերելը։ Քանի որ մեր մոտ կար «Արտ Լանչ», մենք ռեսուրսն ունեինք՝ շարունակելու համագործակցությունը ընկերության հետ»։

Խոսնակը տեղեկացրեց, որ նախկինում թունավորման, աղիների խանգարման դեպք տեղի չի ունեցել։

«Անձնակազմին երեքանգամյա սնունդ է հասնում, երեխաներին ու հղիներին՝ 4 անգամ։ Սննդի մատակարարումը նորմալ եղել է, իր հունով գնացել է, ուշացումներ չեն եղել։ Հիմա դեպքը տեղի է ունեցել, որն ուսումնասիրվում է»։

Անդրադառնալով «Արտ Լանչ» սննդի ցանցի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի գրառմանը՝ թե ինքն ուզում է, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ պարզվեց, որ մեղավորը «Արտ Լանչ»-ը չէր, այլ՝ մատակարար մի կազմակերպություն, «բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում»: Բժշկական կենտրնի խոսնակը տեղեկացրեց, որ տնօրենի Ֆեյսբուքյան գրառումը տեսել է, իրենք «Արտ Լանչի» անունը չեն տվել։

«Քանի որ այս պահին ուսումնասիրություն է գնում և եթե նկատել եք, առողջապահության նախարարությունն էլ տարածեց հայտարարությունը՝ Արտ Լանչի անունը չենք գրել՝ ելնելով նրանից, որ դեռ ոչինչ պարզ չէ։ Մնացածը ցույց կտա ուսումնասիրությունը։ Ունենք միայն ենթադրությունների ֆոն, որովհետև դեպքերը մոտ 50-նն են»։

Խոսնակը պատմեց, որ դեպքն իրականում եղել է այն ժամանակ, երբ տրվել է երկրորդ սնունդը, այսինքն՝ մինչև ընթրիքն է եղել։

«Եղել են մարդիկ, որոնք ընթրիքից չեն օգտվել, բայց խնդիրներ առաջացել են։ Ավելի շատ բուժանձնակազմի մասին է խոսքը։ Թուլություն ու փորլուծություն զգացել են ճաշից ժամեր անց»։

Բուժանձնակազմը փորլուծություն է ունեցել, օգնություն ցուցաբերելու հարց չի առաջացել։ Սանհանգույցում են հերթեր գոյացել։ Անձնակազմը բնականոն աշխատել է, որևէ մեկը գանգատ չի ունեցել։ Քովիդի դեպքերն էլ կենտրոնի խոսնակը բացառեց, որովհետև հիմնական մասն արդեն բուժվել են, բուժվող պացիենտների մոտ էլ ինչ-որ պահից չի կարող առաջանալ նախնական սիմպտոմներ»։

Անդրադառնալով այն տեղեկությանը՝ թե «թունավորվել են նաև հիվանդանոցում գտնվող հղիներ», Ծովինար Խաչատրյանը նշեց.

«Խոսքը երկու հղիի մասին է, երբ իրենց մոտ դեպքն ավելի արագ է կարգավորվել, քան օրինակ՝ բժիշկների»։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում, փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության, արդյունքները կլինեն մինչև մեկ շաբաթվա ընթացքում։

Լրահոս
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Թուրքիայում պայթյուն է որոտացել ահաբեկչի ձերբակալության ժամանակ Ֆրանսիան կարող է սահմանափակել թուրքական ապրանքների ներկրումը Խոցվել է հակառակորդի 2 ԱԹՍ․ Վահրամ Պողոսյան Նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել իսրայելցի պաշտոնակցի հետ և քննարկել Սիրիային ու Իրանին առնչվող հարցերը Պրոթուրքական խմբավորումը ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի տարածքում. WarGonzo Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հակառակորդը կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր․ ՊՆ խոսնակ Իրանը խոշոր մեխանիզացված միավորումներ է տեղափոխում Նախիջևանի հետ սահման Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսանյութ) Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը «Հույս ունենք, որ Անկարան կկատարի Սուրբ Սոֆիայի հարցով ստանձնած պարտավորությունները». Լավրով Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով Ավստրիան դադարեցրել է թուրքական Bayraktar անօդաչուների համար մասերի մատակարարումը․ Der Standard Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում «ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ-ն մանրամասներ է հայտնում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալների ճամբարին Իսրայելը սիրիական և լիբանանյան սահմանների երկայնքով պատերազմի մոդելավորմամբ լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Թուրքական ապրանքների բոյկոտն ընդլայնվում է մերձարևելյան երկրներում Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան Լավրովը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունն ի շահ կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման Կորոնավիրուսից մահացած 16 պացիենտներից ամենաերիտասարդը 55 տարեկան էր Մակրոնի պատասխանն Էրդողանին․ Մեր պատմությունը բռնապետություններին ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ Ադրբեջանը հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Ժնևում ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն Ադրբեջանը խախտել է ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը. Շուշան Ստեփանյան Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan