AM | RU
USD
EUR
RUB

Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 21-ին Հալեպում կայացել է Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների պաշտոնական հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին:

Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվեց, որ Բենյամին բնակավայրի 96 485քմ վտանգավոր տարածքն ականազերծված է և անվտանգ հետագա նպատակային օգտագործման համար:

Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետարանի գործադիր անդամ դոկտոր Մուհամեդ Քումիթ Ասի Ալ-Շեյխը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, հայոց թեմի հոգևոր առաջնորդներ, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Այսպիսով, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն իրենց առաքելության առաջին օրվանից ականազերծել և սիրիական իշխանություներին են հանձնել 280 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խմբի կողմից բուժօգնություն է ցուցաբերվել 17 հազարից ավելի տեղաբնակների։

Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ օրը պատմական է և այն ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ

Լրահոս
Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Արարատում 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց, ասելով, որ պետք է բժշկին սպանի Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. տեսանյութ 2023 թ․-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է․ «Ժողովուրդ» ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը․ «Փաստ» ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում․ «Հրապարակ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ. հայտարարություն Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել․ տեսանյութ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը Ոսկու և արծաթի գները նվազել են Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են․ «Հրապարակ» Երևանի և 5 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի ՔՊ-ն այսօր որոշել է պաշտոնանկ անել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan