Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով
22/09/2020 09:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով։
Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
«Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով»,-ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև լուսանկարներ են հրապարակվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում