Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ

Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.amԱյսօր, որպես Ազգային ժողովի պատգամավոր, վերջին անգամ եմ ելույթ ունենում ԱԺ ամբիոնից: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

«Հինգշաբթի օրը ես դիմում եմ ներկայացրել մանդատս վայր դնելու մասին: Այս հինգշաբթի կլրանա այդ օրը»,-ասաց նա:

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց բոլորին համատեղ աշխատանք համար՝ առանձնահատուկ շեշտելով «Իմ քայլը» խմբակցության մասին. «Բոլորիդ մաղթում եմ ուժ, եռանդ, համերաշխություն, սեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում